
«Իմքայլականներից, իշխանությունից որևէ մեկը չի հրավիրվել ՌԴ-ում անցկացվող միջազգային մեծ ֆորումին». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին Ռուսաստանի Կալինինգրադ քաղաքում անցկացվում է միջազգային մեծ ֆորում` Եվրոպական անվտանգությանը նվիրված, որի կազմակերպիչը «Եդինայա Ռոսիա» կուսակցությունն է: Ֆորումին հրավիրված են աշխարհի բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ, պատգամավորներ, փորձագետներ:
Հայաստանից հրավիրվել են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը եւ ԲՀԿ-ից Վահե Էնֆիաջյանը։ Իմքայլականներից, իշխանությունից որեւէ մեկը, չգիտես ինչու, չի հրավիրվել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: