ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքի կապակցությամբ վերջինիս պաշտպանի կողմից համացանցում հրապարակում է տարածվել` մեղադրանքի ոչ ճիշտ որակված լինելու վերաբերյալ:
Թբիլիսիում ԱՄՆ-ի դեսպանությունը ողջունում է Շվեյցարիայի օժանդակությամբ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի հարթակում Վրաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Դավիթ Զալկալիանիի եւ Սերգեյ Լավրովի հանդիպումը:
Հանրապետությունում շարունակվող ռազմավարական լայնածավալ զորավարժությունների շրջանակում սեպտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՊՆ «Զառ» ուսումնական կենտրոն, որտեղ վարժանքներ են անցկացնում ԶՈՒ խաղաղապահ բրիգադի զինծառայողները:
Սեպտեմբերի 27-ին, ժամը 13:10-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 12 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են 46-ամյա Նվեր Հովհաննիսյանի սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը:
«Եթե Արթուր Վանեցյանը համարձակվի ինչ-որ գաղտնիքներ բացահայտել, ես միայն ուրախ կլինեմ, քանի որ դրանով միայն կարագացնի, որպեսզի գործող իշխանությունը շատ ավելի արագ քայլեր կատարի ճիշտ ուղղությամբ։ Թող համարձակվեն այդ բացահայտումներն անեն»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Սասնա ծռեր» համահայկական շարժման ղեկավար Ժիրայր Սէֆիլյանը:
Սեպտեմբերի 28-ին և 29-ին American Express քարտատերերը #amexweekend հատուկ առաջարկի շրջանակում հնարավորություն կստանան «Դալմա Գարդեն Մոլ»-ի առևտրի և սպասարկման կենտրոններում (բացառությամբ սուպերմարկետների) American Express քարտերով կատարած վճարումների դիմաց ստանալ CASHBACK՝ վճարային գործարքի 10%-ի չափով:
Սորոսականներն իրենց գործունեությունն այսօր կենտրոնացրել են մեր հանրության շրջանում ատելության և անվստահության տարածման ու խորացման ուղղությամբ՝ հետևողականորեն հրահրելով քաղաքացիական բախումներ: Սուտը, կեղծիքը, բռնությունը, հալածանքը, հետապնդումները, հանրության պառակտումը, քաղաքացիական բախումները նրանց սիրելի գործիքակազմն են։
Կադրեր ՊԲ-ում ընթացող ռազմավարական զորավարժությունից:
168.am-ը այսօր «Սասնա ծռեր» համահայկական շարժման ղեկավար Ժիրայր Սէֆիլյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք կիսում է վարչապետի այս տեսակետը, և արդյո՞ք տեսանելի է հարցի լուծման այնպիսի տարբերակ, որը կարող է ընդունելի լինել երեք ժողովուրդների համար։
Նյու Յորքում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը:
Սեպտեմբերի 25-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին մի քաղաքացուհուց ահազանգ է ստացվել, որ Օպերայի շրջադարձի մոտ տաքսի ծառայության վարորդը զենք է պահել իր վրա:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով, ԱՄՆ-ից վերադառնալուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է հրավիրել, որի ժամանակ ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։ Մասնավորապես՝ խոսվել է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի գործունեության մասին, որի ընթացքում վարչապետը շատ կտրուկ արտահայտություններով է հանդես եկել՝ ուղղված նրանց։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 27-ին այցելել է Հադրութի շրջան:
Իրանը չի ձգտում ստանալ միջուկային զենք, ուստի թույլատրում է իր ատոմային օբյեկտների դիտարկումը:
Ֆրանսիայի բոլոր պետական հիմնարկություններում ու դպրոցներում սեպտեմբերի 30-ին ժամը 15:00-ին (Երեւանի ժամանակով 17:00-ին) լռության րոպե կհայտարարվի ի հիշատակ երկրի նախկին նախագահ Ժակ Շիրակի:
Սեպտեմբերի 26-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի սուպերմարկետի մոտից բերման են ենթարկել Մասիսի 63-ամյա մի բնակչուհու:
Բարձրագույն դատական խորհուրդը սեպտեմբերի 26-ին արտագնա նիստ անցկացրեց Գյումրիում։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Շատերը թող չմտահոգվեն, զենքի էջը մեր քաղաքական ուժի համար վաղուց փակված է, և դրա հետ կապված բոլոր կարծիքներն անիմաստ են, որոնք այս օրերին հնչում են»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ժիրայր Սէֆիլյանը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, որ, եթե նախկինները գնան ռևանշի, ինչպես ինքը հայտարարել էր վարչապետի հետ հանդիպումից հետո, պայքարի ի՞նչ միջոց են կիրառելու։
Իտալացի դպրոցականները երթեր ու հանրահավաքներ են անցկացնում հաջակցություն շվեդ ակտիվիստուհի Գրետա Թունբերգի «Ուրբաթը հանուն ապագայի» բնապահպանական նախաձեռնության. ակցիաներ ու դասադուլներ են տեղի ունենում երկրի 160 քաղաքում:
Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) քարտուղար Ալեքսանդր Դանիլյուկը պատոնաթողության դիմում է տվել:
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 25-26-ը, Հոլանդական ձեռնարկությունների գործակալության նախաձեռնությամբ, կաթնարդյունաբերության ոլորտում հայ-hոլանդական համագործակցության ընդլայնման նախագծի շրջանակում, գտնվում էր Նիդերլանդերում։
ԶՈւ Գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալը տեղում ծանոթացել է օպերատիվ-մարտավարական իրադրությանը, դիրքապահ անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմաններին ու իրականացվող ինժեներաամրաշինական աշխատանքների ընթացքին և զրուցել մարտական հերթապահությունում ընդգրկված զինծառայողների հետ:
Սեպտեմբերի 27-ին, ժամը 08:07-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցի թիվ 131/3 հասցեի մոտակայքում շունն արգելափակվել է ջրանցքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թեհրանը պատրաստ է «թեկուզ մեկ ժամից» միջուկային գործարքի վերաբերյալ բանակցությունների սեղանի շուրջ նստել «5+1» ձեւաչափով, որտեղ կլինի ԱՄՆ-ը, բայց Վաշինգտոնը նախ պետք է վերացնի պատժամիջոցները:
Սեպտեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը, 29-30-ը, հոկտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 28-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կապ չունի՝ համաձա՞յն ես, թե՞ ոչ, բայց ՄԱԿ-ում Թրամփի ու Ռոհանիի ելույթները «մաստերկլաս» էին:
Մեր ժամանակների լավագույն դիրիժորներից Անդրեյ Բորեյկոն հատուկ ժամանել է Հայաստան` Տիգրան Մանսուրյանի թավջութակի 4-րդ կոնցերտը ղեկավարելու համար, որն առաջին անգամ է հնչելու Հայաստանում։
«Ինձ ոչինչ չի կաշկանդում գործեր քննելու։ Կոռեկտ չեմ համարում ՍԴ անդամին հարցնել, թե նա ՍԴ-ում բարեփոխումների կարիք տեսնո՞ւմ է, թե՞ ոչ, մենք պաշտպանում ենք Սահմանադրությունը։ Չեմ համարում որ ՍԴ-ն քաղաքականացված մարմին է։ Չեմ կարծում, որ այն 10 հոգին, որ գալիս, կանգնում են ՍԴ-ի դիմաց, դրանք հասարակություն են»,- շեշտեց նա։