Բաժիններ՝

Բայդենը Թրամփին մեղադրել է «ընտրությունները հափշտակելու» փորձերի մեջ

ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը կարծում է, որ Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփը ցանկանում է այլ երկրի կողմից իր համար օգնություն ապահովել առաջիկա նախընտրական արշավի ժամանակ: Սեպտեմբերի 26-ին այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը։

«Նա կցանկանար օտարերկրյա օգնություն ստանալ ընտրությունները շահելու համար»,- ասել է Բայդենը Կալիֆոռնիայում ունեցած ելույթի ժամանակ: Բայդենի խոսքով՝ Թրամփը փորձում է «հափշտակել ընտրությունները»:

Ավելի վաղ Վաշինգտոնում խոշոր սկանդալ են առաջացրել այն պնդումները, թե Թրամփն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա ճնշում է գործադրել՝ Կիեւին դրդելու Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարին 2020 թվականին երկրորդ ժամկետով վերընտրվելուն օգնելու նպատակով: Ենթադրվել է, որ ԱՄՆ-ի ղեկավարը ճնշում է գործադրել իր ուկրաինացի պաշտոնակցի վրա՝ ձգտելով հասնել Բայդենի որդու գործողությունների հետաքննության՝ Կիեւին Վաշինգտոնի ֆինանսական եւ ռազմական օգնություն ցույց տալու դիմաց, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս