«Ոչ ոք չար­ձա­նագ­րեց, որ այս օ­րե­րին երկ­րում չեն նա­խա­գա­հը, վար­չա­պե­տը, ԱԺ նա­խա­գա­հը, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը որևէ կերպ չար­ձա­գան­քեց կա­տար­վա­ծին». «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Նա­խաքն­նա­կան մարմ­նից ի­մա­ցանք, որ Հայկ Հա­րու­թյու­նյա­նը խմած է ե­ղել: Քա­նի դեռ հե­տաքն­նու­թյու­նը չի ա­վարտ­վել, ոչ ոք չի կա­րող ա­սել՝ սպա­նու­թյու՞ն, թե՞ ինք­նաս­պա­նու­թյուն է ե­ղել:

Գլ­խա­վոր դա­տա­խազ Ար­թուր Դավ­թյա­նը հայ­տա­րա­րեց, որ մե­ղադ­րող կող­մը զրկ­վել է մար­տի­մե­կյան գոր­ծի ա­ռանց­քա­յին վկա­նե­րից մե­կին դա­տա­րա­նում հար­ցեր տա­լու հնա­րա­վո­րու­թյու­նից: Հրա­պա­րակ­վել է նաև նրա ցուց­մուն­քը, որ շատ հար­ցե­րում հա­մար­ժեք չէ ի­րա­կա­նու­թյա­նը:

Մինչ ո­մանք փոր­ձում են Հայկ Հա­րու­թյու­նյա­նի մա­հը ներ­կա­յաց­նել ինք­նաս­պա­նու­թյան դր­դում, ո­մանք հա­մա­րում են, որ մար­տի 1-ի գլ­խա­վոր վկա­նե­րից մե­կի մա­հը ձեռն­տու է միայն գլ­խա­վոր մե­ղադ­րյա­լին՝ Ռո­բերտ Քո­չա­ր­յա­նին:

Ո­մանք էլ ա­ռա­ջադ­րում են վար­կած, թե ինչ-որ մե­կին կա­րող էր պետք լի­նել մահ, ո­րի կաս­կա­ծը գնա­լու էր Ռո­բերտ Քո­չա­րյա­նի ուղ­ղու­թյամբ: Այ­սինքն՝ կա եր­րորդ կողմ:

Գու­ցե ոչ Հա­յաս­տա­նից: Ի­հար­կե, Հայկ Հա­րու­թյու­նյանն ա­ռանց­քա­յին վկա էր, ու դա­տա­րա­նում նրա ցուց­մունք­նե­րը կարևոր էին. նա ու­ներ վկա­յի կար­գա­վի­ճակ: Հայկ Հա­րու­թյու­նյանն այն պաշ­տո­նյա­նե­րից էր, որ աշ­խա­տան­քի բե­րու­մով բա­զում գաղտ­նիք­ներ գի­տեր, նրա բա­ցա­հայ­տում­նե­րը, ե­թե ո­րո­շեր խո­սել, վտան­գա­վոր կա­րող էին լի­նել շա­տե­րի հա­մար:

Հի­մա բո­լո­րը կենտ­րո­նա­ցել են Մար­տի 1-ի վրա, բայց Հայկ Հա­րու­թյու­նյա­նը առ­նչ­վել է կա­լա­նա­վայ­րե­րին, ոս­տի­կա­նա­պետ էր 2000-ին, երբ Ռո­բերտ Քո­չա­րյա­նը ճն­շեց Ար­կա­դի Վար­դա­նյա­նի ընդ­դի­մա­դիր շար­ժու­մը, երբ 2004-ի ապ­րի­լի 12-ին ա­րյու­նով ներկ­վեց Բաղ­րա­մյան պո­ղո­տան, ջար­դուփ­շուր ար­վե­ցին ընդ­դի­մա­դիր կու­սակ­ցու­թյուն­նե­րի գրա­սե­նյակ­նե­րը, ու ձեր­բա­կալ­վե­ցին տաս­նյակ ընդ­դի­մա­դիր­ներ:

Շա­տերն են ա­սում, որ Հայկ Հա­րու­թյու­նյանն այն մար­դը չէր, որ ինք­նաս­պան լի­ներ։ Հե­ռա­ցած­նե­րից նա միա­կը չէ՝ տա­րի­ներ ա­ռաջ սր­տի կաթ­վա­ծից մա­հա­ցավ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյան պետ Գրի­գո­րի Սար­կի­սո­վը:

Մի քա­նի տա­րի ա­ռաջ ծանր հի­վան­դու­թյու­նից մա­հա­ցավ ԱԱԾ պետ Գո­րիկ Հա­կո­բյա­նը, հե­տո ծանր հի­վան­դու­թյու­նից մա­հա­ցավ Ա­զա­տու­թյան հրա­պա­րա­կում գոր­ծո­ղու­թյան պա­տաս­խա­նա­տու Ար­մեն Ե­րի­ցյա­նը, սպան­վեց Գևորգ Մհե­րյա­նը:

Ա­միս­ներ ա­ռաջ ԱԱԾ նախ­կին տնօ­րեն Ար­թուր Վա­նե­ցյա­նը հայ­տա­րա­րեց, որ ԱԱԾ-ից ան­հե­տա­ցել են կարևոր փաս­տաթղ­թեր, ո­րոնք առ­նչ­վում են Մար­տի 1-ի գոր­ծին: Ու հի­մա պե­տու­թյան գործն է դառ­նում վկա­նե­րի անվ­տան­գու­թյան ա­պա­հո­վու­մը:

Ճիշտ էր նախ­կին վար­չա­պետ, «Հան­րա­պե­տու­թյուն» կու­սակ­ցու­թյան նա­խա­գահ Ա­րամ Սարգ­սյա­նը, որ Ֆեյս­բու­քում գրել էր. «Փաս­տո­րեն՝ Մար­տի 1-ի ող­բեր­գու­թյու­նը շա­րու­նակ­վում է 11 տա­րի անց էլ»: Եվ ոչ ոք չար­ձա­նագ­րեց, որ այս օ­րե­րին երկ­րում չեն նա­խա­գա­հը, վար­չա­պե­տը, ԱԺ նա­խա­գա­հը, որ ԱՄՆ-ում գտն­վող վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը որևէ կերպ չար­ձա­գան­քեց կա­տար­վա­ծին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս