Բաժիններ՝

Ալբանիային և Հյուսիսային Մակեդոնիային ԵՄ-ում ընդունելու շուրջ բանակցությունները հետաձգվել են 2020 թ

Եվրամիության գագաթնաժողովը «Ալբանիային եւ Հյուսիսային Մակեդոնիային ԵՄ-ում ընդունելու շուրջ բանակցությունների սկիզբը հետաձգել է 2020 թվական»: Այդ մասին հայտնել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ մամուլի ասուլիսում ամփոփելով հանրակցության գագաթնաժողովի արդյունքները:

«Այդ որոշումը միաձայնություն է պահանջում: Մենք պետք է լուծում գտնենք մինչեւ 2020 թվականի մայիսին Զագրեբում Արեւմտյան Բալկանների երկրների հետ գագաթնաժողովը»,-ասել է նա: Ե՛վ Տուսկը, ե՛ւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը բանակցություններն սկսելուց Բրյուսելի հրաժարումը պատմական սխալ են համարել: «Սա լուրջ պատմական սխալ է»,-ասել է Յունկերը: «Սա ձախողում չէ, այլ սխալ»,-նրա հետ համաձայնել է Տուսկը:

Տուսկի խոսքով՝ դրա համար չի կարելի մեղադրել Տիրանային եւ Սկոպիեին:

«Երկու երկրներն էլ լիակատար իրավունք ունեն բանակցություններ սկսել այսօրվանից, նրանք պատրաստ են: Ցավոք դրան պատրաստ չեն ԵՄ-ի մի քանի երկրներ»,-նշել է Տուսկը: Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարները ԵՄ-ի գագաթնաժողովում երկարատեւ քննարկումներից հետո չկարողացան լուծել Ալբանիային եւ Հյուսիսային Մակեդոնիային ԵՄ-ում ընդունելու շուրջ բանակցություններ սկսելու հարցը: Եվրոպական աղբյուրների հաղորդումների համաձայն, բանակցությունների մեկնարկն արգելափակել է Ֆրանսիան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս