Բաժիններ՝

Մահացած զինծառայողի հորեղբայրը, պապիկը և փաստաբանը մտել են Կառավարություն

Դեկտեմբերի 2-ին Պաշտպանության բանակի զորամասերից մեկում մահացած հայտնաբերված Արթուր Աջամյանի հարազատներն այսօր Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով բացահայտել զինվորի մահվան հանգամանքները։

Հարազատները կասկածում են, որ Արթուրին սպանել են։

Սկզբում նրանք փորձեցին փակել ճանապարհը, սակայն ոստիկաններին հաջողվեց նրանց հետ պահել այդ քայլից։ Բողոքի ակցիայի ժամանակ զինծառայողի հարազատների և ոստիկանների միջև տեղի ունեցավ քաշքշուկ, քանի որ ակցիայի մասնակիցները փորձում էին մտնել Կառավարության շենք և հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Նրանք նաև պնդում էին, որ ոստիկաններից մեկը պատռել է մահացած Արթուրի լուսանկարը։ Այս պահին գործով փաստաբան Հայարփի Սահակյանը և Արթուրի հորեղբայրը, պապիկը Կառավարությունում են, սակայն հայտնի չէ, թե ում հետ են հանդիպելու։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս