«3 օրվա ստալիչնի սալաթ, 4 օրվա բլինչիկ, 15 օրվա խոզի բուդ… մի՛ արեք». Փաշինյան

Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ ամանորյա տոների համար հատկացված 27 միլիոն դրամի հատկացմանն ու դրա հետ կապված քննարկումներին։

«Այս որոշման հիմքում երկու հայեցակարգային մտեցում է դրված՝ մեր քաղաքականությունը պետք է միտված լինի հնարավորությունների ստեղծմանը, պետական միջոցների ծախսման առավել երկար հետագծին, որպեսզի դրանք ավելացված արժեք բերեն։ Մյուս կողմից՝ մենք խնդիր ենք դնում, որ Ամանորը նշելու մթնոլորտը և միջավայրը որոշակի փոփոխություն կրեն»,- ասաց նա՝ ընդգծելով, որ խնդիր են դրել ազգային ինքնության պահպանման նպատակով ակտիվացնել մշակութային կյանքը Հայաստանում։

Փաշինյանը նաև նշեց, որ իրենց նպատակն է՝ ստեղծել նոր պայմաններ, որպեսզի Ամանորը լինի այնպիսի մի տոն, որտեղ մարդիկ չեն կղզիանա, այլ տոնը կդարձնեն  հանրային, որտեղ հանրությունը կունենա միասին տոնը նշելու միասնական հարթակ։

«Պետք է ցույց տալ, որ Ամանորը ոչ թե ուտելու, այլ տրամադրության տոն է»,- ասաց  վարչապետը։

Այնուհետև Կառավարության ղեկավարը խոսեց ամանորյա սեղանների ճոխության մասին և խորհուրդ տվեց տուրք չտալ դրան ու սեղաններն ու մարդկանց չծանրաբեռնել ավելորդ սննդով։

Փաշինյանը նկատեց, որ ծխելուց շատ ավելի վտանգավոր է նաև սխալ սնվելը, ուստի կոչ է անում հանրապետության բոլոր քաղաքացիներին հետևյալը.

«Պետք չէ բոլոր հյուրերին ստիպել ուտել խոզի բդից, քանի որ սա յուրահատուկ է, փորձել այլ ուտելիքներից ու չվիրավորվել, թե բա՝ էսքանը պատրաստել ենք, որ փչանա՞։ Հարգելի՛ քաղաքացիներ, մարդկանց ուտելու հնավարավորությունները սահմանափակ են։ Ի՞նչ է՝ մենք ուզում ենք, որ տնային տնտեսուհիները ժամանակ անցկացնեն միայն տոլմա փաթաթելու վրա՞. չի՛ կարելի, չէ՞, մի  օրում պատրաստել 5 օրվա ուտելիք։ Մենք մեր հարազատներին ստիպում ենք ուտել 3 օրվա ստալիչնի սալաթը, 4 օրվա բլինչիկը և 15 օրվա խոզի բուդը. մի արեք»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս