«50 միլիարդ չենք ունենա այդտեղից, 100 միլիարդ կունենանք այլ տեղից». Փաշինյան

Մենք որոշում ենք կայացրել նախկինում կուտակված 56 միլիարդ դրամի ավերացված արժեքի կուտակված պարտքերը վերադարձնելու. դրանք հուսահատված պարտքեր էին, որոնք մենք որոշել ենք վերադարձնել։ Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա նշանակում է, որ մենք այդ գումարը հավաքել ենք և վերադարձրել, իսկ  դա մեր փաստացի ցուցանիշները չի փոխել։ Փաստացի  տրամաբանությունն այն է, որ մենք կունենանք 90 միլիարդ դրամի հարկային հավաքագրում»,- ասաց  վարչապետը։

Նիստին ներկա ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ այս տարի ՊԵԿ-ը հավելյալ 55 միլիարդ դրամ է հավաքագրել, որը, սակայն, հաջորդ տարի, ամենայն հավանականությամբ, չի լինի։

Դ. Անանյանը նաև նշեց, որ, թեև ընդդիմախոսներն ասում են, թե հասկանալի է, որ ավտոմեքենաների այս ծավալի դեպքում հնարավոր էր հավաքագրել այդքան միջոցներ, իսկ հաջորդ տարի դա չի լինի, սակայն ինքը որևէ մտահոգություն այս մասով չունի։

«Նախորդ տարվա համեմատ՝ ավտոմեքենաների ներհոսքի պարագայում մենք պետական բյուջե ունեցել ենք 55 միլիարդի ավելի հավաքագրում, բայց մենք 2018 թվականին վերադարձրել ենք 97 միլիարդ ավելացված արժեքի հարկ, իսկ 2019 թվականին՝ 153 միլիարդ, այսինքն՝ մենք հավելյալ 55 միլիարդ հավաքագրելով, որը հաջորդ տարի չենք ունենա, ետ ենք վերադարձրել շուրջ 68 միլիարդ դրամ»,- ասաց  Դավիթ Անանյանը։

Նա նշեց, որ թեև հաջորդ տարի ավտոմեքենաների ներկրման աճ չենք ունենա, սակայն դա իրենց չի մտահոգում, քանի որ պետական բյուջեն իրենք գերակատարելու են։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ 55 միլիարդը չենք ունենա այդտեղից, կունենանք 100 միլիարդ այլ տեղից։

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն էլ հավելեց, որ այս պահին մեր միջազգային պահուստները հասել են աննախադեպ մակարդակի՝ 2 միլիարդ 107 միլիոն դրամի, որից հետո վարչապետը, դիմելով  ֆինանսների նախարար Արթուր Ջավադյանին՝ հետաքրքրվեց, թե վերջին անգամ երբ է այս ծավալներով բյուջեն գերակատարվել։

Ի պատասխան՝ Ջավադյանը նշեց. «Նման դեպք առաջին անգամ եղել է 2002 թվականին, հետո ևս մեկ անգամ բյուջե ենք գերակատարել 2004 թվականին, իսկ դրան հաջորդող տարիներին ունեցել ենք գերակատարումների և թերակատարումների տարբեր պատկերներ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս