Ցուցակները մաքրել «Բրաբուս» քշողներից

Կառավարությունն այսօր ընդունեց որոշման նախագիծ, որով փոփոխություն կատարեց «Հիմնական կենսաթոշակի, նվազագույն կենսաթոշակի և թաղման նպաստի չափերը, ստաժի մեկ տարվա արժեքը, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների հաշմանդամության և նրանց ընտանիքների անդամների կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակների չափերը սահմանելու մասին» որոշման մեջ։

Ըստ այդ փոփոխության՝ նախատեսվում է նվազագույն կենսաթոշակի չափը` 25.500 դրամից դարձնել 26.500 դրամ, աշխատանքային և զինվորական կենսաթոշակը՝ 16.000 դրամից  դարձնել 18.000 դրամ, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը՝ առաջին տասը տարվա համար 850 դրամից դարձնել  950 դրամ, զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը՝ 1500 դրամի փոխարեն՝ դարձնել 1600 դրամ։

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը սահմանվում են հետևյալը՝ առաջին խմբի հաշմանդամի համար՝ 40000 դրամ՝ 36000 դրամի փոխարեն, երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 30.000 դրամ՝ 26.000 դրամի փոխարեն, երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 27.000 դրամ՝ 25.500 դրամի փոխարեն։

Կատարվող փոփոխություններով  առաջարկվում է բարձրացնել  նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` դրանք սահմանելով  26.500 դրամ՝ 25.500 դրամի փոխարեն, իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի դեպքում՝ 90.000 դրամ՝ 80.000 դրամի փոխարեն:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ առաջարկվող փոփոխությունների պարագայում խնդիր է առաջանում ևս մեկ անգամ ճշգրտել նպաստառուների ցանկը և մաքրել այդ ցուցակները՝ հիշեցնելով արդեն իսկ հարուցված քրեական գործերը։

«2020 թվականի հունվարի 1-ից բոլոր կարգի կենսթոշակները կբարձրանան միջինը 10 տոկոսով։ Մենք գիտենք, որ այդ ոլորտում ունենք պրոբլեմներ։ Մենք էն կանխավարկածով չենք կարող գնալ, որ ՀՀ-ում նպաստառուների գործող ցանկը համապատասխանում է նպաստի կարիք ունեցողների թվին։ Պետք է այդ ցուցակները մաքրել, որպեսզի «Բրաբուս» քշողները նպաստ չստանան»,- ասաց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս