
Միխայիլ Բոյարսկին նշում է 70-ամյա հոբելյանը

Թատրոնի եւ կինոյի դերասան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին նշում է ծննդյան 70-ամյակը: Հոբելյանի առթիվ արտիստին շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Շնորհավորական հեռագիրը դեկտեմբերի 26-ին հրապակվել է Կրեմլի կայքում։
«Լինելով արտակարգ տաղանդավոր, հմայիչ եւ եռանդուն մարդ՝ դուք հայրենական թատրոնը, Էստրադան եւ կինեմատոգրաֆը հարստացրել եք վառ, յուրօրինակ եւ հիշվող գործերով»,- ընդգծել է Պուտինը: Միխայիլ Բոյարսկին ծնվել է 1949 թվականի դեկտեմբերի 26-ին Լենինգրադում: 1972-ից մինչեւ 1986 թվականը եղել է Լենինգրադի Լենսովետի անվան թատրոնի (այժմ՝ Սանտ Պետերբուրգի Լենսովետի անվան պետական ակադեմիական թատրոն) դերասան:
Ընդհանուր առմամբ նա նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմում եւ սերիալներում, դրանց թվում՝ «Հուսարի խնամախոսությունը», «Գարդեմարիններ, հառա՜ջ», «Պարտիզպանի շունը», «Տարաս Բուլբա» եւ այլ ֆիլմեր: Միխայիլ Բոյարսկու առավել հանրաճանաչ դերը դարձավ դ’Արտանյանը Գեորգի Յունգվալդ Խիլկեւիչի «Դ’Արտանյանը եւ երեք հրացանակիրները» արկածային երաժշտական հեռուստաֆիլմում: Բոյարսկին հայտնի է նաեւ որպես երգիչ: Արտիստը մի քանի խտասկավառակներ է թողարկել իր երգերի ձայնագրություններով: Ամենահայտնիների թվում են «Զելենոգրադյան տաքսի», «Շնորհակալություն, հարազատս», «Քաղաքային ծաղիկներ» եւ այլ երգեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: