![](/banners/BeFunky-design.jpg)
Կասեցվել է շոկոլադի և լավաշի իրացումը. Քաղաքացներն ահազանգում են…
![](https://168.am/wp-content/uploads/2019/02/media-share-0-02-04-ea5a9c19bfdffbc496e5f0b3669adae8d548e356b29dab0c54da8bc8e58bdc4e-ba380f72-edb5-4fa4-ac19-eb413ae424a3.jpg)
Քաղաքացների ահազանգերի հիման վրա՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներն անցկացրել են վերահսկողական միջոցառումներ և իրացման շուկայում հայտնաբերել «Ռաֆֆայելլո», «Քինդեր Սյուրպրիզ» շոկոլադներ, որոնց վրա բացակայել է հայերեն մակնշումը: Հայտնաբերվել է նաև փաթեթավորված լավաշ առանց որևէ մակնշման (արտադրող, բաղադրություն, թխելու օր, պահման ժամկետ և այլն):
Թե շոկոլադների, թե լավաշի իրացումը կասեցվել է:
ՍԱՏՄ մասնագետները շարունակում են աշխատանքները նշված շոկոլադները ներմուծողին և լավաշն արտադրողին հայտնաբերելու ուղղությամբ: