ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի կազմը հայտնի է

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր իր անդրանիկ նիստում հաստատեց կազմն ու ընտրեց հանձնաժողովի փոխնախագահ։ Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը ներկայացրեց մյուս 12 անդամներին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյան, Լուսինե Բադալյան, Արման Բոշյան, Արփինե Դավոյան, Հրաչյա Հակոբյան, Արսեն Միխայլով, Կարեն Սարուխանյան, «Լուսավոր Հայաստանից»՝ Սարգիս Ալեքսանյան, Սրբուհի Գրիգորյան, «Բարգավաճ Հայաստանից»՝ Ջանիբեկ Հայրապետյան, Կարինե Պողոսյան։
Հանձնաժողովի փոխնախագահ միաձայն ընտրվեց Հերիքնազ Տիգրանյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728