
«Հուսով եմ, որ այլևս վնասվածք չեմ ունենա և կշարունակեմ խաղալ». Հենրիխ Մխիթարյան

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է վնասվածքից վերականգնման և խաղադաշտ վերադառնալու մասին:
Կիսապաշտպանը վնասվածք էր ստացել դեկտեմբերի վերջին: Երկուշաբթի նա խաղացել է «Արսենալի» մինչև 23 տարեկանների թիմի հետ:
«Որոշ ժամանակ անց ես վերադարձա: Ես խաղացի U-23 թիմի հետ, և ես շատ երջանիկ եմ:
Հուսով եմ, որ այլևս վնասվածք չեմ ունենա և կշարունակեմ խաղալ»,- ասել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Մխիթարյանն արդեն իսկ մարզվում է լոնդոնյան ակումբի հիմնական թիմի հետ:
Սիրարփի Աղաբաբյան