
Հայաստանում կլինի 12 նախարարություն. գործադիրն ավարտել է կառավարության նոր կառուցվածքի քննարկումները

Գործադիրն ավարտել է ՀՀ կառավարության նոր կառուցվածքի շուրջ քննարկումները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Վերջնականորեն ավարտեցինք ՀՀ կառավարության կառուցվածքի քննարկումները: ՀՀ-ում կլինի 12 նախարարություն: Վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն, ով կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում եւ վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում»,- գրել է ՀՀ վարչապետը: