![](/banners/BeFunky-design.jpg)
Գյումրեցի պատանի շախմատիստները կմասնակցեն Նորվեգիայի միջազգային մրցաշարին
![](https://168.am/wp-content/uploads/2019/02/963572.jpg)
Գյումրեցի պատանի շախմատիստները կմասնակցեն Նորվեգիայի Կրագերո քաղաքում կայանալիք միջազգային մրցաշարին:
Գյումրին ներկայացնող պատանի շախմատիստները Գյումրու քույր քաղաք Նորվեգիայի Կրագերո քաղաքից հրավեր են ստացել մասնակցելու Կրագերո Ռեզորտ Չեսս 2019 միջազգային մրցաշարին, որը տեղի կունենա փետրվարի 20-24-ը:
Մրցաշարին կմասնակցեն Եվրոպայի պատանիների կրկնակի չեմպիոն Մամիկոն Ղարիբյանը, Անահիտ Մկրտչյանը, Սիմոն Թումանյանը, Հայկ Մանուկյանը, Մարիետա Խաչատրյանը, մարզիչ՝ միջազգային վարպետ Վահագն Խաչատրյան:
Կրագերոյի միջազգային մրցաշարին կմասնակցեն 11 երկրների 149 շախմատիստներ: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի մարտավկա Յոն Լյուդվիգ Համմերը: