Արդշինբանկն առաջարկում է Card2Card ծառայությունը՝ միջազգային փոխանցումների նորագույն տարբերակ
Արդշինբանկը խնայում է իր հաճախորդների ժամանակը և առաջարկում միջազգային բանկային փոխանցումների նորագույն տարբերակ` Card2Card ծառայությունը: Ծառայության միջոցով քարտից քարտ փոխանցումները հասանելի են դառնում առանց Բանկ այցելելու, թե՛ ՀՀ տարածքում, թե՛ ՀՀ տարածքից դուրս, ընդ որում 24/7 ռեժիմով:
Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է մուտք գործել Արդշինբանկի կայք, Card2Card ծառայության պատուհանում լրացնել անհրաժեշտ դաշտերը և կատարել փոխանցումը։ Գումարը մուտքագրվում է ստացողի քարտին և հասանելի է դառնում հաշված րոպեների ընթացքում աշխարհի ցանկացած կետում: Փոխանցումներն իրականացվում են ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով և ՌԴ ռուբլով: Ծառայությունը հասանելի է Arca, Visa և Mastercard քարտերի միջոցով, բացառապես 3D Secure անվտանգության համակարգի կիրառմամբ:
Card2Card ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով Բանկի պաշտոնական կայքէջ հետևյալ հղումով՝ կամ զանգահարելով (012)222222 շուրջօրյա հեռախոսահամարին:
***
Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր ընկերությունն է, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր և ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին: «Financial Times» կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2018 թվականի «Տարվա լավագույն բանկ»: