
«Մեսսին մի օր կավարտի կարիերան: Մենք պետք է «Բարսելոնային» պատրաստենք դրան». Բարտոմեու

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն ասել է, որ ակումբը պետք է պատրաստ լինի այն բանին, որ Լիոնել Մեսսին մի օր կավարտի իր կարիերան:
«Ես հասկանում եմ, որ նա մի օր կգա ու կասի, որ ամեն ինչ ավարտվում է: Մեսսին մի օր կավարտի կարիերան: Մենք պետք է «Բարսելոնային» պատրաստենք դրան:
Մենք հրավիրում ենք երիտասարդ և տաղանդավոր ֆուտբոլիստների, քանի որ պետք է շարունակենք այս դարաշրջանը: Դա մեր պարտականությունն է:
Իմ նախագահության ժամկետը լրանում է 2 տարուց: Ես պետք է պահեմ թիմը շատ լավ կետում և ասեմ հաջորդ նախագահին, որ դա մեր ժառանգությունն է»,- ասել է Բարտումեուն:
31-ամյա արգենտինացին խաղում է կատալոնական ակումբի կազմում 2003 թվականից: Այս ընթացքում նա ակումբի հետ նվաճել է 33 գավաթ:
Սիրարփի Աղաբաբյան