Բաժիններ՝

Պոգբան հայտնել է Սուլշերին, որ ցանկանում է մնալ «Մանչեսթեր Յունայթեդում»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան մտադիր չէ փոխել թիմը: Ինչպես հաղորդում է The Sun-ը, այս մասին ֆրանսիացին հայտնել է «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերին:

Պոգբան ցանկանում էր հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից», երբ վատթարացել էին նրա և թիմի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի հարաբերությունները: Պորտուգալացի մարզչի հեռացումից հետո կիսապաշտպանը փոխել է որոշումը:

Պոգբայի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2021թ. հունիսի 30-ը, և ունի ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու օպցիա:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պոգբայի տրանսֆերով հետաքրքրվում է Թուրինի «Յուվենթուսը», որի կազմում ֆրանսիացին խաղացել է 2012-2016թթ.:

Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 27 խաղերում Պոգբան դարձել է 11 գոլի և 9 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս