Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նոր Զելանդիայի վարչապետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնին Վելինգթոնին՝ Քրայսթչըրչ քաղաքի երկու մզկիթներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի տիկին վարչապետ,

Խոր ցավով տեղեկացա Նոր Զելանդիայի Քրայսթչըրչ քաղաքի երկու մզկիթներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման մասին, որը խլեց բազմաթիվ անմեղ մարդկանց կյանքեր:

Խստորեն դատապարտելով ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով՝ իմ անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին և Նոր Զելանդիայի բարեկամ ժողովրդին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031