ՊԵԿ-ը կոչ է անում մանիպուլյացիայի չենթարկել հանրային կարծիքը և անօրինական ազդեցություն չգործադրել «Սպայկա»-ի գործով նախաքննության ընթացքի վրա

ՀՀ պետեկամուտների կոմիտեն անդրադարձել է «Սպայկա» ՍՊ ընկերության շուրջ ծավալվող քննարկումներին:

«ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հանդես է եկել հրապարկային հայտարարություններով և, թույլատրելիի սահմաններում, ներկայացրել  «Սպայկա» ՍՊ ընկերության ղեկավար անձանց կողմից կատարված խախտումների վերաբերյալ տեղեկատվություն: Հաշվի առնելով նախնական քննության գաղտնիությունը և կարգը՝ «Սպայկա» ՍՊ ընկերության և նրան  փոխկապակցված ընկերությունների վերաբերյալ քննվող քրեական գործի այլ տվյալների հրապարակումը այս պահին անթույլատրելի է: Կոչ ենք անում մանիպուլյացիայի չենթարկել հանրային կարծիքը և անօրինական ազդեցություն չգործադրել քրեական գործի նախաքննության ընթացքի վրա»,- հաղորդմամբ ասված է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տրամադրած հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930