
Մեծ թվով ոստիկաններ փակել են ԱԺ մուտքը. aysor.am

Մեծ թվով ոստիկաններ փակել են Ազգային ժողովի մուտքը, որը բաց էր քաղաքացիների համար, փոխանցում է Aysor.am-ի թղթակիցը։
Տրանսգենդերների, և ընդհանրապես, ԼԳԲՏ-ների դեմ բողոքի ակցիա անող քաղաքացիներին թույլ չեն տալիս մտնել ԱԺ այգի։
Քաղաքացիների պահանջն է, որ «գոմիկները հեռանան էս երկրից»։
Ոստիկանական ուժերի կենտրոնացնելն ԱԺ այգում, հավանաբար, պայմանավորված է նրանով, որ քիչ հետո սպասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը խորհրդարան և նրա հանդիպումը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։