
«Չեմ պլանավորում վերադառնալ Պրեմիեր լիգա». Կոուտինիո

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն ասել է, որ դեռևս չի պլանավորում նորից հանդես գալ անգլիական Պրեմիեր լիգայում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ բրազիլացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին»:
«Կենտրոնացած եմ բացառապես «Բարսելոնայի» վրա: Անգլիա վերադարձը դեռևս չի մտնում իմ պլանների մեջ: Նոր թիմում ընդամենը երկրորդ մրցաշրջանն եմ անցկացնում: Ես արդեն նվաճել եմ մի քանի տիտղոսներ, բայց ավելի ու ավելի շատ եմ ուզում, քանի որ հավակնոտ և պահանջկոտ ֆուտբոլիստ եմ:
Ես երջանիկ եմ: Ուզում էի խաղալ Իսպանիայում: Եվ հիմա խաղում եմ այս երկրի լավագույն թիմի կազմում»,- Կոուտինիոյին է մեջբերում Sunday Mirror-ը:
Կոուտինիոն 2013-18թթ. հանդես է եկել «Լիվերպուլի» կազմում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը