
Վերաքննիչ դատարանում քննարկվում է Մանվել Գրիգորյանի կալանավորման դեմ փաստաբանների բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանում` դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, րոպեներ առաջ մեկնարկեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Մ. Գրիգորյանը 25 միլիոն գրավի դիմաց ազատ էր արձակվել «Երևան կենտրոն» քրեակատարողական հիմնարկից, ինչի դեմ
Դատախազությունը վերաքննիչ ատյան ներկայացրել էր միջնորդություն, որը բավարարվել էր: Պաշտպանական կողմն էլ իր հերթին մարտի 19-ին բողոքարկել էր Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու որոշումը:
Ավելի ուշ` մարտի 25-ին, Մանվել Գրիգորյանը կալանավայրից տեղափոխվել էր հիվանդանոց:
Նշենք նաև, որ ապրիլի 4-ին հրավիրված բողոքի քննության նիստը հետաձգվել էր քննիչի` զբաղվածության պատճառով չներկայանալու, ինչպես նաև` դատախազի միջնորդության հիմքերով. «Դատախազը նոր էր ներգրավվում, և այս պարագայում, որպեսզի ավելորդ խոչընդոտներ չստեղծվեն, մենք հետաձգումը չառարկեցինք»,- ըստ «Փաստինֆոյի»՝ նշել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը: