Բաժիններ՝

Դիմակավորված ավազակային հարձակում՝ Արարատի մարզում. դանակի սպառնալիքի տակ թոշակառու ամուսիններից հափշտակել են գումար. Shamshyan.com

Դեկտեմբերի 28-ին դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։45-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 26-ամյա Գայանե Մ-ն ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է տվել, որ 2 ժամ առաջ 2 դիմակավորված անձ մտել են Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի տներից մեկը և տարեց մարդկանցից դանակի սպառնալիքով գումար են հափշտակել ու դիմել փախուստի։

Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 10։00-ի սահմաններում, օգտվելով մուտքի դռան՝ բաց լինելու հանգամանքից, դիմակավորված 2 անձ մտել են Բարձրաշեն գյուղի Մյասնիկյան փողոցի 9-րդ տուն, կպչուն ժապավենով փորձել են կապել տանտիրուհու՝ 78-ամյա Սվետլանա Ասիրյանի բերանը, այնուհետև դանակի սպառնալիքով նրան ու նրա ամուսնուն՝ 80-ամյա Ռադվիկ Ասիրյանից պահանջել են գումար։

Չարագործները թոշակառու ամուսիններից հափշտակել են 10 հազար ՌԴ ռուբլի և 15 հազար ՀՀ դրամ։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս