
«Լիվերպուլը» համագործակցում է մի ընկերության հետ, որը խոստանում է մարզիչներին փոխարինել ռոբոտներով

«Լիվերպուլը» գործընկերային պայմանագիր է կնքել «Acronis» ընկերության հետ, որը պնդում է, որ ապագայում ռոբոտը կզբաղեցնի գլխավոր մարզչի տեղը:
«Ի՞նչ կարող ենք մենք անել ֆուտբոլի շրջանակներում: Մեր տեխնոլոգիաները կօգնեն բարելավել մարզումները, քանի որ ակումբը հնարավորություն կունենա գրանցել և վերլուծել բացարձակապես բոլոր տվյալները:
Ըստ էության, սա նշանակում է, որ մարզիչների փոխարինումը ռոբոտներով սարերի ետևում չէ: Ապագայում ձեզ պետք չեն լինի մարզիչներ. դուք կկարողանաք հաղթել և առանց նրանց»,- հայտարարել է Acronis-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Բելուսովը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը