Բաժիններ՝

Իրաքցի քրիստոնյաները չեղյալ են հայտարարել Սուրբ Ծննդի տոնակատարությունը բողոքի ակցիաների պատճառով

Իրաքի Քաղդեական կաթոլիկ եկեղեցու հովվապետ կարդինալ-պատրիարք Լուիս Ռաֆայել Ա Սակոն հայտարարել է Սուրբ Ծննդի տոնակատարությունը չեղյալ հայտարարելու մասին՝ ի հիշատակ բողոքների ժամանակ զոհված համաքաղաքացիների: Դեկտեմբերի 4-ին այդ մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը։

«Եկեղեցիներում եւ փողոցներում չեն կանգնեցվի սուրբծննդյան եղեւնիներ, չեղյալ են հայտարարվում ամեն կարգի տոնակատարություններն ու ընդունելությունները պատրիարքարանում»,- մեջբերում է անում հեռուստաալիքը կարդինալ-պատրիարքի հայտարարությունից, որն այդ որոշումը բացատրել է «բողոքի ակցիաների զոհված ու վիրավոր մասնակիցների եւ անվտանգության ուժերի զոհված ու վիրավոր աշխատակիցների հիշատակի հարգմամբ, ինչպես նաեւ նրանց ընտանիքների հետ համերաշխությամբ»: Իրաքում բողոքի ելույթները չեն դադարում հոկտեմբերի սկզբից, երբ սկսեցին քաղաքների փողոցներ դուրս գալ մարդիկ, որոնք դժգոհ են կենսապայմանների վատթարացումից, երիտասարդության շրջանում բարձր գործազրկությունից եւ կոռուպցիայից:

Գործնականում ամենուրեք ցույցերն ուղեկցվում են բռնությամբ եւ անկարգություններով: Բողոքավորները պահանջում են կառավարության հրաժարականը եւ խորհրդարանի վաղաժամկետ ընտրությունների անցկացում: ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ հոկտեմբերի սկզբից ի վեր այդ ակցիաների ընթացքում զոհվել է ավելի քան 400 ցուցարար, վիրավորների թիվը հասնում է 19 հազարի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս