ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ իզուր են ԲՀԿ-ական պատգամավորներն իրենից նեղացել և բոյկոտել ԱԺ նիստը, նաև Կառավարության հետ հարցուպատասխանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը:
«Էսօր գործող շատ բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ քրգործ է հարուցված». Նիկոլ Փաշինյան
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցները «Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները» եւ միջազգային ահաբեկչությունը համարում են դաշնքի անդամ երկրների անվտանգության հիմնական սպառնալիքները:
Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է, թե Արցախի հարցով ի՞նչ փաստաթղթի մասին են խոսում ադրբեջանական կայքերը
Նիկոլ Փաշինյանը՝ Գևորգ Կոստանյանին և մյուսներին ՀՀ վերադարձնելու մասին
Չի կարող նախարարի հրաժարականի պահանջ դնել 0 նշանակություն ունեցող քաղաքական ուժը. ՀՀ վարչապետ
Բեռլինում Վրաստանի քաղաքացու աղմկահարույց սպանության հետաքննության կապակցությամբ Գերմանիայի կառավարությունը երկրից արտաքսում է Ռուսաստանի հատուկ ծառայությունների երկու աշխատակիցների, որոնք Բեռլինում աշխատում են դեսպանությունում:
Ցանկացած խորհրդարանական հանրապետության պայմաններում բավական կարևոր, անգամ առանցքային է հասուն և կայացած պառլամենտ ունենալու հանգամանքը, հատկապես, երբ հենց այնտեղ պետք է տեղի ունենա քաղաքական հիմնական երկխոսությունը։ Սակայն այն, ինչին ականատես ենք դառնում այս օրերին պառլամենտական Հայաստանում՝ դուրս է բոլոր տեսություններից և դասագրքային ճշմարտություններից։ Ներկայումս այսօր ունենք այնպիսի պառլամենտական համայնապատկեր, երբ պառլամենտական ընդդիմությունը դարձել է ավելի «իշխանական», քան բուն իշխանությունը։ Մասնավորապես՝ խոսքը վերաբերում է «Լուսավոր Հայաստանի» քաղաքական գործունեությանն ու ընդհանուր հռետորաբանությանը։
Ինչի՞ հիման վրա են պետական բյուջեից գումար փոխանցել Համահայկական հիմնադրամին. Թանդիլյանը՝ վարչապետին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 3-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավուրության կառավարության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքը:
«Թաթիկները կտրել ենք ու կտրելու ենք հատ-հատ». Փաշինյանը ԲՀԿ-ի՝ ներդրումներից դժգոհելու մասին
Եվրամիտությունը պետք է զբաղվի իր պաշտպանության զարգացմամբ, որովհետեւ կան ոլորտներ, որտեղ Բրյուսելը չի տեսնում ՆԱՏՕ-ի մասնակցությունը:
Երեկվանից Ազգային ժողովում քննակվող թեման Հայկ Մարությանի և Գագիկ Ծառուկյանի միջև սկսված հեռակա բանավեճն է՝ կապված Աբու Դաբիի շեյխի և քաղաքապետի հանդիպման հետ: Այսօր արդեն ԱԺ նիստերի դահլիճում «իմքայլական» և ԲՀԿ-ական պատգամավորների միջև կրկին բանավեճ եղավ, ինչից հետո ԲՀԿ-ի պատգամավորները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը՝ հայտարարելով, որ քաղաքական բոյկոտ են հայտարարում ԱԺ-ին:
«Եթե շեյխի ներկայացուցիչ լինեին, Ծառուկյանն ինձ չէր զանգի և խնդրի, որ քաղաքապետի հետ հանդիպում լինի». Նիկոլ Փաշինյան
«ՀՀ թվով 126 դպրոցի տնօրեն երեխաներից գողացել է, բացառելու ենք նման տնօրենի, նրա սիրուհու կամ սիրեկանի աշխատավարձի բարձրացումը». վարչապետ
«Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությանը քաղաքապետարանը խոշոր տուգանքի է ենթարկել». Նիկոլ Փաշինյան
Երգիչ, երաժիշտ Արմեն Գևորգյանը երեք օր կոմայի մեջ մնալուց հետո հեռացել է կյանքից: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը:
Այսօր ԿԳՄՍ նախարարությունում «Բարձրագույն կրթության մասին» օրինագծի քննարկումն էր: Ներկայանալու և նախարարին հարցեր հղելու համար գրանցվել էր նաև ՀՅԴ ՀԵՄ-ը: Դաշնակցական երիտթևի ներկայացուցիչ Քրիստինե Վարդանյանը նախագծի ներկայացումից հետո, մինչև հարցեր տալը նախարարին խնդրեց քաղաքական շահարկումներ չանել, իր խոսքով՝ հաշվի առնելով վերջին շրջանում ձևավորված վատ պրակտիկան:
168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանին ու վերջինիս վարորդին հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ):
Այսօր Ազգային ժողովում թեժ վիճաբանություն տեղի ունեցավ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի միջև, երբ վերջինս ավարտել էր իր ելույթն ամբիոնից ու իր տեղն էր զբաղեցնում:
Այսօր «Բարձրագույն կրթության մասին» օրինագծի քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում նախարար Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով երեկ ԿԳՄՍ նախարարության առջևից ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամներին բերման ենթարկելու փաստին, ասաց, որ իր տեղեկություններով՝ համաչափ ուժ է կիրառվել:
Մեկ առիթով նշել էի, որ այսօրվա իշխանությունները պետությունն ու բյուջեն օգտագործում են իրենց մանկության չիրագործված երազանքներն իրականացնելու համար:
«Որոշ ներդրողների համար ներդրումները Երևանի կենտրոնում հողակտորների նվիրատվությունն է». Տիգրան Ավինյան
ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը «Կանանց դերը խաղաղության հաստատման հարցում. հնարավորություններ և մարտահրավերներ» վերտառությամբ համաժողովին անդրադարձավ դեկտեմբերի 2-ին ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում կատարված միջադեպին:
Դեկտեմբերի 2-ին Պաշտպանության բանակում սպանված ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի հարազատները հեռացան Ազգային ժողովի շենքի մոտից։ Նրանց հետ հանդիպեց Անդրանիկ Քոչարյանը, զրուցեց, որից հետո լրագրողներին ասաց, որ ստանձնում է դեպքը բացահայտելու պատրաստակամությունը, խոսել է Քննչական կոմիտեի հետ, որոնք զբաղվում են գործով։
Բողոքներն ու ահազանգերն ուղղորդել ենք իրավապահ մարմիններին․ Զարուհի Բաթոյանը՝ որդեգրման գործի մասին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանում անցկացվող «Silicon Mountains» տեխնոլոգիական համաժողովին։
Ադրբեջանական «APA» իշխանամետ լրատվական գործակալությունը, հղում անելով Ավստրիայում, Սլովակիայում և Սլովենիայում Ադրբեջանի դեսպանատան Թվիթերյան էջին, գրում է, որ Ադրբեջանը Բրատիսլավայում մեկնարկող ԵԱՀԿ Նախարարական խորհրդի նիստի մասնակիցներին ներկայացրել է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ:
Քիչ առաջ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը՝ բոյկոտելով ԱԺ նիստը: