«Արա Վարդանյանը դեռ ազատ չի արձակվել, բայց գրավը թույլատրվել է, և շուտով ազատ կարձակվի»,- 168.am-ին ասաց «Հայաստան համահայկական հիմնադրամի» նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Կանանց դերը խաղաղության հաստատման հարցում. հնարավորություններ և մարտահրավերներ» վերտառությամբ համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը և իր նախաձեռնած խաղաղության արշավին՝ հերթական անգամ հորդորեց՝ ղարաբաղյան հակամարտությունը պիտի լուծվի խաղաղ ճանապարհով և բանակցային սեղանի շուրջ:
Օրերս պաշտպանության բանակում չպարզված հանգամանքներում մահացած ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի հարազատներն արդեն մի քանի ժամ հավաքվել են Ազգային ժողովի մոտ և պահանջում են բացահայտել զինվորի մահվան հանգամանքները։
Դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային շրջաններում և Արցախում սպասվում են ձյան առատ տեղումներ, ճանապարհներին՝ մերկասառույց, առանձին հատվածներում՝ բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն։
Օդեսայում 12 մարդ է տուժել քոլեջում բռնկած հրդեհից, այդ թվում՝ չորս հրշեջ:
Պաշտոնական Բաքուն հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 5-ին, Բրատիսլավայում մեկնարկող ԵԱՀԿ Նախարարական խորհրդի նիստի մասնակիցներին ներկայացրել է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ:
2019թ. դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Իշխանի Աջամյանի մահացու հրազենային վիրավորում ստանալու, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Հարությունի Մելիքբեկյանի հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով /երկու կամ ավելի անձանց սպանության փորձ/ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի 22-րդ համազգային դրամահավաք-հեռուստամարաթոնի արդյունքում, որն անցկացվել է նոյեմբերի 28-ին «Ես իմ անուշ Հայաստանի. կենարար ջուր և արև համայնքներին» խորագրով, նախնական տվյալներով հանգանակվել է 10,235,847 ԱՄՆ դոլար: Հանգանակությունները դեռևս շարունակվում են, և վերջնական արդյունքներն ամփոփվելու են տարեվերջին:
Զինծառայողի բարի համբավը, պատիվը, ծառայությունը և մարտական հերթապահությունը կրելու պայմաններն ու բարեկեցությունն առաջնային են ԶՈւ ղեկավարության համար:
Ղազախստանը Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումն անեքսիա չի համարում, հայտարարել է հանրապետության նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը։
Մահացած զինծառայողի հարազատները ԱԺ-ի մոտ պահանջում են բացահայտել մահվան հանգամանքները. ՈւՂԻՂ
Թեժ վիճաբանություն՝ ԱԺ-ում. «Էդ քանի՞ գլխանի էիք, որ վարչապետին չընտրեիք». իմքայլականները՝ Նաիրա Զոհրաբյանին
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը խորհդարանական մեծամասնությանը կոչ է անում դադարեցնել անընդհատ իրենց հասցեին հնչող քննադատությունները և տալ այս կամ այն պատասխանը։ Մելքումյանը կոչ է անում կանգնել և ասել, որ իսկապես կա ձախողում։
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է լավագույն պայմաններ հիփոթեքային վարկ ձևակերպելու համար: Կանխավճար կատարելով գնված բնակարանի արժեքի սկսած 3%-ի չափով` հաճախորդները հեշտությամբ կկարողանան դառնալ անշարժ գույքի երջանիկ սեփականատերեր, ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն այսօր ԱԺ ամբիոնից դիմեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանին՝ նրանից հետաքրքրվելով՝ երբ վերջինս ասում է, որ մեծերի գործերին չպետք է խառնվել, ո՞ւմ է այդ պարագայում համարում փոքր։
«Կանանց դերը խաղաղության հաստատման հարցում. հնարավորություններ և մարտահրավերներ» վերտառությամբ համաժողովին ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը հայտնեց, որ քննարկում են «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում» աղջիկներին ընդունելու հարցը:
Ազգային Ժողովի մոտ հավաքվել են դեկտեմբերի 2-ին Արցախում մահացած զինվոր Արթուր Աջամյանի ծնողները, հարազատները: Հարազատներն ասում են, որ եթե Արթուր Աջամյանը մահացած լիներ թուրքի գնդակից, չէին գա Խորհրդարանի մոտ:
«Հայկ Մարությանի տեղը թատրոնն է, «Ազիզյանները» և «Գառնիկը». Նաիրա Զոհրաբյան
Արման Աբովյանը Արփի Դավոյանին կոչ անում գնալ դպրոց, որ կարողանա Ծառուկյանի ասածները հասկանա
168 Մամուլի տեսություն
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր ԱԺ ամբիոնից իշխանական քաղաքական մեծամասնությանը կանգ առնելու կոչով դիմեց: «Կա՛նգ առեք, գնացեք մեզ լսեք, մեզ որ լսեք, ճիշտ ճանապարհով կգնանք։ Նախորդը մեզ չլսեց, տեսա՞ք՝ ի՞նչ եղավ»,- ասաց Մելքումյանը։
Այսօր Խորհրդարանը 19 կողմ, 89 դեմ ձայների հարաբերակցությամբ մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի պաշտոնները համարել քաղաքական և այդ պաշտոններում նշանակվող անձանց համար սահմանել պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները:
Հարգարժան պարոն նախագահ։ Վստահ եմ՝ Դուք այս խիստ վիճահարույց եւ հանրային մեծ նշանակութուն ունեցող օրինագծերի հարցում չեք կարող պասիվ դիտորդի դեր ստանձնել։ Այո, գործող Սահմանադրությամբ Ձեր լիազորությունները խիստ սահմանափակ են, բայց Դուք ունեք ՍԴ դիմելու հնարավորություն՝ քայլ, որը տարբեր առիթներով արել եք, հիշենք թեկուզ 2018 հոկտեմբերի 2-ի նախադեպը։ Ձեր լռությունն այս պարագայում չի հասկացվի, Ձեր լռությունը կարելի կլինի նույնացնել քաղաքական հաշվարկի հետ։
ՀՀ կառավարության կողմից կրթության և մշակույթի ոլորտներում իրականացվող հակասական ու ազգային արժեքները պարբերաբար թիրախավորող քաղաքականությունը մեր հասարակության լայն շերտերում արդարացի դժգոհություն է առաջացրել։ Իրավիճակը հարգալից երկխոսությամբ հանգուցալուծելու փոխարեն իշխանությունն ընտրել է ոստիկանական պատնեշի հետևում թաքնվելու արատավոր գործելակերպը։
«Մտածելով, թե թերևս պարոն Ծառուկյանը միգուցե լավ տեղեկացված չէ, զանգեցի և գործընկերներիցս տեղեկացա հանդիպման մանրամասների մասին: Թե ինչ եղավ հետո՝ շատ հուզիչ էր: Պարզվեց՝ շեյխը շեյխ չէր, հանդիպմանն էլ եկել էին նրա ներկայացուցիչները»,- լրագրողնեիի հետ հանդիպումը սկսելիս ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Արցախի հերոս, Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, ով հայտարարել է Արցախի նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին, հրաժարվեց արձագանքել ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանի՝ Ադրբեջանի առաջին տիկին, Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային հղած հրավերին:
Ադրբեջանի քաղաքացի, Սումգայիթ քաղաքի բնակչուհի Այսել Մուստաֆաևան իր երկրի ղեկավարին սպառնացել էր, որ իր խնդիրների չլուծման դեպքում կլքի Ադրբեջանն ու կարտագաղթի Հայաստան:
Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր գրում է. «Մի քանի օր առաջ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան «Տելեգրամ»-ի իր էջում գրել էր, որ իրենց բոլորի երազանքն է մուղամ լսել Արցախում: Ես Մեհրիբան Ալիևային հրավիրում եմ Արցախ և նա կլինել մեր հյուրը: Մեր ժողովուրդը, արցախցիները գիտեն՝ ինչպես ընդունել հյուրին, ինչպես հարգել հյուրին և ընդունված մեր հյուընկալության կանոններից է նաև հյուրին պատվել իր ցանկացած երաժշտությամբ: