ԿԳՄՍ սպորտի գծով փոխնախարարն ԱԱԾ-ո՞ւմ է

168.amի տեղեկություններով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանին ու վերջինիս վարորդին հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ):

Մեր աղբյուրը նշում է, որ խնդիրն ամենայն հավանականությամբ վերաբերում է մարզական գույքի «ատկատի» հարցին:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի 2018 թվականի հոկտեմբերի 30-ի 1446-Ա որոշմամբ Գևորգ Լոռեցյանը նշանակվել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ:

Նշենք, որ մինչ այդ Լոռեցյանն զբաղեցնում էր ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Պետական գույքի կառավարման վարչության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը:

Լոռեցյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի հուլիսի 2-ից:

Նախարարությունների միավորումից հետո Գևորգ Լոռեցյանը ս/թ հունիսի 5-ին նշանակվեց ԿԳՄՍ սպորտի գծով փոխնախարար:

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031