Բաժիններ՝

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ղազախստանի ազգային տոնի առթիվ կազմակերպված ընդունելությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ղազախստանի Հանրապետության ազգային տոնի՝ Ղազախստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, փոխվարչապետը հանդես է եկել շնորհավորական խոսքով, որում, մասնավորապես, ասել է.

«Հարգելի՛ պարոն դեսպան,
Ղազախստանի դեսպանության հարգելի՛ աշխատակիցներ,
Հարգելի՛ գործընկերներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ազգային տոնի՝ Ղազախստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ:

Ինձ համար այսօր պատիվ է գտնվել այստեղ և Ձեզ հետ միասին նշել այս կարևոր տոնը: Հայաստանի համար Ղազախստանը կարևոր գործընկեր է, ում հետ մենք ունենք պատմական ամուր հարաբերություններ:

Այսօր երկու երկրների միջև առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, որը շարունակաբար ամրապնդվում է և զարգանում է տարբեր ուղղություններով: Դրա վկայությունն են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով բարձր մակարդակի հանդիպումները, ԵՏՄ հարթակներում համագործակցությունը, երկու երկրների տարբեր գերատեսչությունների միջև ակտիվ շփումները:

Հայաստան-Ղազախստան բազմաոլորտ օրակարգում կարևորում ենք առևտրատնտեսական կապերի խորացումը, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում նորանոր ծրագրերի նախաձեռնումը:

Պատրաստակամ ենք պետական մակարդակով ստեղծել անհրաժեշտ պայմաններ ներուժի բացահայտման և բազմաոլորտ համագործակցության ընդլայնման և զարգացման համար:

Լիահույս եմ, որ Հայաստան-Ղազախստան համագործակցությունը, որը հիմնված է մեր ժողովուրդների միջև փոխադարձ վստահության, հարգանքի և բարեկամության վրա, կշարունակի զարգանալ և կատարելագործվել:

Թույլ տվեք ևս մեկ անգամ հղել իմ անկեղծ և ջերմ շնորհավորանքներն այս կարևոր տոնի առթիվ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս