
Դերասան Գոդֆրի Գաոն 35 տարեկան հասակում մահացել է հեռուստաշոուի նկարահանման ժամանակ

Գոդֆրի Գաոն, որը հայտնի է Մագնուս Բեյնի դերով «Մահվան գործիք. ոսկորների քաղաքը» ֆանտաստիկ դրամայում, 35 տարեկանում հանկարծամահ է եղել: Այդ մասին հայտնել է Mirror-ը:
Գաոն կորցրել է գիտակցությունը, երբ կատարումէր վազքի առաջադրանքը Chase Me ռեալիթի-շոուի նկարահանումների ժամանակ, որոնք տեղի էին ունենում Չինաստանում:
Դերասանին ուղարկել են հիվանդանոց, որտեղ բժիշկները շուրջ երկու ժամ պայքարել են նրա կյանքի համար, բայց ապարդյուն:
Մահվան պատճառ է դարձել սրտի նոպան: Գաոն նկարահանվել է բազմաթիվ հեռուստատեսային նախագծերում եւ ֆիլմերում, բայց նրան հռչակ է բերել մասնակցությունը հոլիվուդյան «Մահվան գործիքը. ոսկորների քաղաքը» կինոժապավենը: Գոդֆրին նաեւ դարձել է ասիական ծագմամբ առաջին տղամարդ մոդելը, ում հետ պարտավորագիր է ստորագրել հայտնի բրենդը, հաղորդելէ ՌԻԱ Նովոստին: