
Մխիթարյանը կարող է խաղադաշտ վերադառնալ «Իսթանբուլ Բաշակշեհիրի»-ի դեմ խաղում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ կարող է վերադառնալ Եվրոպայի լիգայի առաջիկա խաղում:
Այս մասին գրում է իտալական Corriere dello Sport-ը: Մխիթարյանն, ով արդեն վերականգնվել է վնասվածքից, սկսել է մարզվել ընդհանուր թիմի հետ և ըստ ամենայնի կօգնի «Ռոմա»-ին Եվրոպայի լիգայում «Իսթանբուլ Բաշակշեհիր»-ի հետ խաղում:
Մխիթարյանը վնասվածք էր ստացել մոտ երկու ամիս առաջ: