
Կստեղծվի ՌԴ մարզերի հետ համագործակցության հարցերի ենթահանձնաժողով

ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովը նպատակ ունի ՌԴ մարզերի հետ համագործակցության հարցերի ենթահանձնաժողով ստեղծել։ Այս մասին հանձնաժողովի նիստի ժամանակ տեղեկացրեց հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Փամբուխչյանը։
«Ինտեգրացիոն գործընթացներն ավելի խորացնելու և դրանց աշխարհագրությունն ընդլայնելու համար, չկենտրոնանալով միայն հանրապետական նշանակության հարցերի վրա և մարզերի միջև համագործակցությունը խորացնելու նպատակով կա առաջարկ՝ ստեղծելու ՌԴ մարզերի միջև համագործակցության ենթահանձնաժողով։ Այն կլինի բազմաֆունկցիոնալ տեղի հայերի, իշխանության, ինչպես նաև մեզ հետ համագործակցության համար»,- նշեց Արմեն Փամփուխչյանը։
Նա ընդգծեց, որ ենթահանձնաժողովը նոր լիցք կհաղորդի նաև իրենց հանձնաժողովին և նոր առաջարկներ առաջ կբերի, որն էլ սիրով իրականություն կդարձնեն։
Զվարթ Խաչատրյան