Բաժիններ՝

Սարո Բենգլիյան. «Ինձ համար Պոլսո հայոց պատրիարքի ընտրության գործընթացն անընդունելի հունով է գնում»

Կ.Պոլսո հայոց պատրիարքի ընտրության կազմակերպմամբ զբաղվող Նախաձեռնարկ մարմնի մամուլի խոսնակի պաշտոնից հրաժարական ներկայացրած Սարո Բենգլիյանը հայտարարություն է տարածել: Այս մասին հայտնում է Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթը:

Սարո Բենգլիյանի հայտարարության մեջ նշվել է, որ ինքը ցավով նկատել է, որ հայոց պատրիարքի ընտրության գործընթացն իր համար ընդունելի պրոֆեսիոնալ, իրավական և անձնական սկզբունքներին համահունչ չի ընթանում։

«Այդ ժամանակ հասկացա, որ իմ մասնագիտական և իրավական տեսակետները գործընթացին որևէ օգուտ չեն կարող տալ, որի համար էլ հրաժարական եմ ներկայացրել Նախաձեռնարկ մարմնի խոսնակի պաշտոնից»,– պարզաբանել է Սարո Բենգլիյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930