Բաժիններ՝

Երևանում և Արարատյան դաշտավայրի բնակավայրերում հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ Երևանի հեռուստաաշտարակի լուսավորության համակարգի վերանորոգման և կարգավորման աշխատանքներ իրականացնելու նպատակով, նոյեմբերի 27-ին` ժամը 10.00-12.00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի հաղորդիչ կենտրոնում գործող թվային հեռուստատեսային հեռարձակման սարքավորումները ժամանակավորապես կանջատվեն:

Այդ ընթացքում, մայրաքաղաքում և Արարատյան դաշտավայրի բնակավայրերում հեռուստատեսային ալիքների հեռարձակում չի իրականացվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930