5 բան, որ դու ստանում ես, երբ կորցնում ես նրան
Կորցնել նրան, ով թանկ է քո հոգու համար, հեշտ չէ, հատկապես, եթե դա այն մարդն է, ում դու սիրել ես աշխարհում բոլորից շատ, ում հետ պլանավորել ես կառուցել կյանքդ: Բայց երբեմն դա է հենց լավագույն բանը, որ քեզ հետ պատահել է: Նույնիսկ, եթե դու դա հիմա չես տեսնում, յուրաքանչյուր կորուստ քեզ շատ բան է տալիս:
Ահա այն 5 բաները, որոնք քեզ տալիս է քո սիրելիի կորուստը:
1. Քո կյանքը հետ է վերադարձնում
Դա հատկապես վերաբերում է տոքսիկ հարաբերություններին: Միգուցե դու դրանք այդպիսին չես տեսել, բայց եթե դու շատ ես մտահոգված եղել, թե նա ինչ կմտածի, ինչպես կարձագանքի քո յուրաքանչյուր շարժումին, որոշմանը, նշանակում է, որ այդ հարաբերությունները տոքսիկ են եղել: Դու չափից շատ ես աշխատել նրան գոհացնել ու անել այն, ինչ նա քեզնից սպասել է: Դու դադարել ես լինել քեզ պես ու դարձել ես սոսկ նրա ընկերուհին:
Հիմա ժամանակն է քո կյանքը քեզ վերադարձնել: Վերադարձիր այն մարդու մոտ, ով դու հանդիսանում ես իրականում, ազատվիր քո նկատմամբ նրա վերահսկողությունից:
2. Ինքնահարգանք
Դու կորցրել ես սիրելիիդ, նա կոտրել է քո սիրտը, բայց դու կենդանի ես: Դու հաղթահարել ես դա, և մի՞թե դա հարգանքի արժանի բան չէ: Արժե հպարտանալ ինքնդ քեզնով այն բանի համար, որ դու դիմացել ես, կամք ես դրսևորել ու շարունակում ես ապրել: Միգուցե նա փորձել է քեզ համոզել, որ դու բավականաչափ լավը չես, որ դու այլևս երբեք չես գտնի ոչ ոքի, բայց ոչ: Մի հավատա: Սիրիր ու հարգիր քեզ, և դու կգտնես նրան, ով նույն կերպ կվարվի:
3. Ավելի շատ ժամանակ
Դու շատ էներգիա ես վատնել, որ հասկանաս այդ տղամարդուն, փորձես նրա հետ հարաբերություններ կառուցել: Բայց այժմ քո ձեռքերում է քո ողջ կյանքը. ժամանակդ ու էներգիադ ծախսիր քեզ վրա: Նոր հոբբի գտիր, սկսիր կարդալ, մարզադահլիճ գնա կամ արա այն, ինչ վաղուց ցանկացել ես, բայց ոչ մի կերպ չես հասցրել: Քեզ դիր առաջին տեղում ու տուր քեզ ողջ այն սերը, որը նա քեզ չի տվել:
4. Ազատություն
Հարաբերությունները չեն կարող հաջողակ լինել առանց փոխզիջման: Դու միշտ աշխատել ես նրան ընդառաջ գնալ, բայց եթե նա երբեք դա ի պատասխան չի արել, ձեր հարաբերությունները, միևնույն է, չէին դասավորվի: Այնպես որ, այժմ դու ազատություն ունես անելու այն, ինչ դու ուզում ես:
5. Նոր հնարավորություններ
Ոչ այն իմաստով, որ դու պետք է անմիջապես հարաբերություններ սկսես ուրիշի հետ, այլ այն իմաստով, որ, եթե նա հեռացել է, ուրեմն նա քեզ համար չէր, և ուրեմն նա ազատել է տեղ ուրիշի համար ու քեզ հնարավորություն է տվել գտնել քո երջանկությունն ու սերը:
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը