Բաժիններ՝

«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը ժամանակավոր է դադարեցվել». Հովհաննես Հովհաննիսյան

Այսօր ԱԺ-ում «Գիտության ֆինանսավորման հիմնախնդիրները Հայաստանում» խորհրդարանական քննարկման ժամանակ մի շարք երիտասարդ գիտնականներ բարձրաձայնեցին, որ հեղափոխությունից հետո դադարեցվել է երիտասարդ գիտնականներին ֆինանսավորելու ծրագիրը։

Ըստ նրանց՝ գումարը կա, սակայն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարությունն ուշացնում է դրանց տրամադրման մեխանիզմների մշակումը, ինչն էլ բազմաթիվ խնդիրների առջև է կանգնեցնում երիտասարդ գիտնականներին։

168.am-ն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք այս հարցը նախարարությունում բարձրացրել է, և ի՞նչ լուծումներ է ակնկալում։

«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրին 100 մլն դրամ էր հատկացվում, որը գնում էր Գիտության պետական կոմիտեից դեպի երիտասարդական հիմնադրամ, այնտեղից էլ բաշխվում էր։ Բայց գիտեք՝ հիմնադրամի հետ կապված աղմուկը, տնօրենի ձերբակալությունը, որով էլ պայմանավորված է ծրագրի որոշակի հատվածների հետաձգումը։ Սակայն ԿԳՄՍ նախարարությունում մոտավորապես արդեն կա այն մեխանիզմը, թե ինչպես պետք է այդ ֆինանսավորումն ապահովեն։ Խնդիրը ժամանակավոր է եղել»,- նշեց Հ. Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս