Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Սերգեյ Կարապետյանին Սմոլենսկի մարզի դատախազի պաշտոնում նշանակելու մասին:
«Ես դա համարում եմ անտեղյակության և տգիտւթյան նշան։ Հանրային խորհուրդը խորհրդակցական մարմին է, այն հասարակության մեջ հանրային հնչեղություն ունեցող հարցերին պետք է անդրադառնա և խորհուրդ տա։ ՀԽ-ն չունի համապատասխան գործիքներ՝ ինչ-ինչ քայլեր կասեցնելու համար, բայց անդրադարձել է շատ կարևոր հարցերի։ Օրինակ՝ տարիներ առաջ ՀԽ-ն բարձրացրեց պետական և ռազմավարական նշանակություն ունեցող խնդիրը՝ կապված Արարատյան դաշտավայրի արտեզյան ջրերի հետ, որի արդյունքում սկսվեց ապօրինի ջրհորների դեմ պայքարը: Նման կարևոր հարցեր ՀԽ-ում շատ են քննարկվել»,- ասաց Գագիկ Մանասյանը՝ շեշտելով, որ իր համոզմամբ՝ խնդիր է դրված Վազգեն Մանուկյանին այլ թեկնածուով փոխարինելու։
Հայաստանում պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը կանցկացվի նոյեմբերի 14-ից 2020 թվականի հունվարի 31-ը ներառյալ:
ՀՀ ՔԿ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը կգլխավորի Աբրահամ Խաշմանյանը։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի օգնական Զոհրապ Եգանյանի ֆեյսբուքյան էջից։ Հիշեցնենք, որ ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը թափուր էր Արմեն Գյուլբուդաղյանցի հրաժարականից հետո։
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թ. նոյեմբերի 30-ը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ սխալ է ներկայացվում այն հարցը, թե օրվա իշխանությունները դեմ են ազգային ինքնությանը, հայոց լեզվին, եկեղեցուն, և այլն։
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարը, որը պաշտոնավարել է 2012-ից 2018 թվականներին, միաժամանակ հանդիսանալով «Դավթաշեն» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ և փաստացի կառավարելով ու տնօրինելով հիմնադրամի ֆինանսական միջոցները, հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, նախնական համաձայնության է եկել վարչական շրջանի աշխատակազմի նախկին ղեկավարի ու հիշյալ բարեգործական հիմնադրամի տնօրենի հետ և ապօրինություններ թույլ տվել։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ընտրողների շրջանում ժողովրդականության ցուցանիշով զիջում է հինգ դեմոկրատների, որոնք կարող են նրա մրցակիցը դառնալ 2020 թվականի նոյեմբերին նշանակված նախագահական ընտրություններում:
«Պարոն Սիրունյանն այնքան էլ լավ չի տիրապետում եղելությանը՝ կապված «Պրոմտեխնոլոգիա» ընկերության վիճակի հետ, ինչպես նաև գործի մանրամասներին, այլապես կիմանար, որ հստակ խնդիրներ կան: Նախ՝ լրագրողի հարցին, թե արդյոք նորմա՞լ է, որ զինվորականները, ՊՆ պաշտոնյաները զբաղվեն այդ գործով, նա դիվանագիտական պատասխան է տալիս՝ մոռանալով, որ ինքն իրավաբան է, և իրավաբանական խնդիրները մնում են իրավաբանական խնդիրներ: Դա հետո կպարզվի, բայց չեմ կարծում, որ անգամ սովորական հեռուստադիտողը չգիտի՝ ով պիտի զբաղվի բիզնեսով, ով պիտի ընկերություն հիմնադրի, կա՞ արդյոք շահերի բախում»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության պատգամավորներին՝ «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ:
168 ԼՐԱՀՈՍ
Ավտոներկրողները հոկտեմբերի 10-ին խնդրանքով դիմել էին ՀՀ կառավարություն, որպեսզի թույլ տան աջ ղեկով մեքենաները վերասարքավորել Հայաստանում, սակայն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից պատասխան են ստացել, որտեղ նշված է՝ աջ ղեկով մեքենաներն օրենքով չի թույլատրվում ներմուծել Հայաստան:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդուն՝ Նիկոլա Ազնավուրին, ով հանդիսանում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիրը, և հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Սարկիսյանին:
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է այն լուրերը, որոնք նրան կապում էին «Բավարիայում» աշխատելու հետ:
Այսօր «Սասնա Ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը, անդրադառնալով ոստիկան Յուրա Տեփանոսյանի սպանությանը, հայտարարել էր, որ այդ օրը իրենց կողմից կրակոց չի եղել, և այդ մասին առավել տեղեկացված է ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը․ «Այդ օրը, երբ հեռակապով Վանեցյանը կապ հաստատեց Արայիկ Խանդոյանի հետ, եթե չգիտեք, ասեմ, որ մայոր ներկայացողն Արթուր Վանեցյանն էր, ով շատ բան գիտի կոնկրետ այդ դեպքի` Տեփանոսյանի սպանության վերաբերյալ, մենք իրեն հստակ ասել ենք, որ մեր կողմից կրակոց չի հնչել»։
«Այդ գումարներով ոչինչ անել հնարավոր չէ։ Արդեն 8-10 անգամ ներկա եմ եղել գիտության ֆինանսավորման խնդիրներին նվիրված քննարկումներին, որի արդյունքում ինչ-որ կոսմետիկ հավելումներ են արել։ Սկզբնապես մի քանի անգամ փորձել են խախտել օրենքը, բայց նման քննարկումների արդյունքում այն վերականգնել են»,- հավելեց նա։
«Աշխատավարձերը հավերժական թեմա են՝ ոչ միայն Համալսարանում, այլ ընդհանրապես, և այդպես կլինի միշտ: Ինչ վերաբերում է Համալսարանին, ապա ես կասեի, որ շատ ցավոտ թեմա է: Այն աշխատավարձը, որը ստանում է այսօր մեր պրոֆեսորը, համարժեք չի իր որակավորմանը, համարժեք չի իր արած աշխատանքին: Բայց երբ որ խոսում ենք դրա մասին, պետք է նշենք, թե որտեղից պետք է առաջանա այդ աշխատավարձը: Աշխատավարձը կարող է առաջանալ հիմնականում ուսման վարձից: Ուրիշ էական աղբյուր չկա»,- այսօր ԵՊՀ-ում դասախոսների աշխատավարձերի մասին խոսելիս ասաց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:
Հայաստանի մի բարձրաստիճան պաշտոնյա զանգել է իրեն եւ շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ Ճանապարհային ոստիկանը երթեւեկության կանոնների խախտման համար կանգնեցրել է իր կողմից վարվող մեքենան եւ չնայած ճանաչել է իրեն որպես բարձրաստիճան պաշտոնյա, այնուամենայնիվ տուգանել է:
Իսպանացի երգիչ, երգահան և դերասան Էնրիկե Իգլեսիասը հնարավոր է 2020 թվականին ելույթ ունենա Հայաստանում:
Հայաստանում առաջին անգամ աշխարհի մի շարք երկրներից 41 թիմ կպայքարի ռոբոտաշինության «Robotex Armenia» մրցույթի գլխավոր մրցանակի համար
Այսօր Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ էին կազմակերպել: Դասադուլի պատճառը ԿԳՄՍ նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծում Հայոց լեզու, Հայոց պատմություն և Հայ գրականություն առարկաների դասավանդումը ոչ մասնագիտական բուհական ծրագրերում ոչ պարտադիր դարձնելու մասին դրույթին դեմ լինելն էր:
Նոյեմբերի 6-ին, ժամը 16:36-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի 4/13 հասցեի մոտակայքում այրվում է բեռնատար ավտոմեքենա:
Սանկտ Պետերբուրգի թիվ 18 ծննդատան վերանորոգման աշխատանքների իրականացման ժամանակ վերելակի ընկնելու հետևանքով տուժած երկու հայերը (Գ․Հ. և Ա․Կ․) շարունակում են գտնվել Ալեքսանդրովի քաղաքային հիվանդանոցում և Ջանելիձեի անվան շտապ օգնության ԳՀԻ-ում։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը նոյեմբերի 6-ին հայտարարել է, որ Ուկրաինային դաշինքի օժանդակումը չի թուլանում՝ չնայած Վաշինգտոնում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին։
5-րդ զորամիավորումում նոյեմբերի 5-ին անցկացվել է հավաք-խորհրդակցություն, որին մասնակցել են ենթակա զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները, զորամիավորման վարչակազմի սպաները:
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի դիմումն արդեն ստորագրել է փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: 168.am-ի հետ զրույցում հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
63-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած։
Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը հերքում է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի՝ պաշտոնից ազատման բոլոր լուրերը։