Գիտնականները քաղցկեղի տարածումը կանգնեցնելու միջոց են գտել

ԱՄՆ-ի Քոռնելի համալսարանի կենսաբժշկագիտական հետազոտական կենտրոնի եւ Նյու Յոքի Պրեսվիտերական հիվանդանոցի գիտնականները հայտնաբերել են սպիտակուցի հատկություն, որը նպաստում է ուղեղում քաղցկեղային բջիջների տարածմանը: Հետազոտության մասին հրապարակել է Medical Xpress պորտալը:

Հետազոտողները պարզել են, որ CEMIP սպիտակուցն արյունատար անոթներին եւ ռեզիդենտային իմունային բջիջներին դրդում է արտադրելու բորբոքային մոլեկուլներ, որոնք նպաստում են ուղեղում քաղցկեղի բջիջների տարածմանը:

Կենդանիների վրա գիտափորձերը ցույց են տվել, որ այդ սպիտակուցի արգելափակումը կկասեցնի ուղեղում մետաստազների տարածման գործընթացը: Նշվում է, որ ուռուցքաբանական հիվանդությունների հարուցած մահերի մեծ մասը տեղի են ունենում ոչ թե սկզբնական ուռուցքների, այլ օրգաններում քաղցկեղային բջիջների տարածման պատճառով: Ամենավտանգավոր դեպքերից մեկը համարվում են մետաստազներն ուղեղում: Գիտնականները ենթադրում են, CEMIP սպիտակուցի վերահսկումը բժիշկներին կօգնի քաղցկեղի բուժման եւ դրա զարգացման ռիսկերի կանխատեսման գործում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս