Խաչատուր Սուքիասյանը փորձում է «սեփականաշնորհել» եղած քաղաքական ուժերից մեկը և ստվերից ղեկավարել. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Այս իշխանության սիրելի գործարարներից մեկը՝ Խաչատուր Սուքիասյանը, մեր տեղեկություններով, փորձում է քաղաքական ակտիվ գործունեությամբ զբաղվել։ Ասում են` նա հաստատապես որոշել է որեւէ կուսակցության թիկունքում կանգնել, հզորացնել եւ ստեղծել իշխանությանը իբր հակակշռող ուժ։ Ավելին, խոսակցություններ կան, որ նա դաշտում գործող կուսակցություններից մեկն է փորձում «սեփականաշնորհել» ու զբաղվել դրա ակտիվ լոբբինգով։
Հայաստանի քաղաքական դաշտում նորություն չէ, որ գործարարները փորձում են կուսակցություն ստեղծել եւ այն իրենց տնտեսական գործունեության համար հենարան դարձնել։ Բայց նույն աղբյուրի պնդմամբ, Խաչատուր Սուքիասյանը ոչ թե անձամբ է ուզում ղեկավարել այդ ուժը (համենայն դեպս առայժմ), այլ ստվերային։ Պարզապես հարց է առաջանում, թե այս իշխանությունների անվերապահ աջակցությունը վայելող Խաչատուր Սուքիասյանի ինչի՞ն է պետք քաղաքական ուժը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: