Բաժիններ՝

Գրականության Նոբելյան մրցանակը շնորհել են Օլգա Տոկարչուկին և Պետեր Հանդտկեին

Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան գրականության Նոբելյան մրցանակը շնորհել է միանգամից երկու տարվա համար: 2018 թվականի համար պարգեւի է արժանացել լեհ գրող Օլգա Տոկարչուկը «երեւակայության համար, որը հանրագիտարանային կրքով սահմանների հատումը ներկայացնում է որպես կյանքի ձեւ» ձեւակերպմամբ։

2019 թվականի համար մրցանակն ստացել է ավստրացի գրող եւ դրամատուրգ Պետեր Հանդտկեն «կարեւոր աշխատանքի համար, որը լեզվաբանական հանճարեղությամբ հետազոտել է մարդկային գոյության սահմաններն ու առանձնահատկությունները»:
2018 թվականի մայիսին Շվեդիայի ակադեմիան հայտարարել էր 2018 թվականին գրականության Նոբելյան մրցանակ չհանձնելու եւ դրա հանձնումը 2019 թվական տեղափոխելու որոշման մասին: Պատճառը դարձել է խոշոր սկանդալը, որի կենտրոնում հայտնվել է լուսանկարիչ եւ մշակույթի ազդեցիկ գործիչ Ժան Կլոդ Առնոն՝ ակադեմիայն անդամ Կատարինա Ֆրոստենսոնի ամուսինը:

Առնոն երկար տարիներ ակտիվորեն մասնակցել գրականության Նոբելյան կոմիտեի գործունեությանը: Բայց 2018 թվականին նրան մեղադրել են դափնեկիրների անունները ժամկետից շուտ լրագրողներին հայտնելու մեջ, բացի այդ, նա Շվեդիայի վերաքննիչ դատարանի առջեւ էկանգնել սեռական ոտնձգությունների մեղադրանքով: Սկանդալի պատճառով կոմիտեից հեռացել են Ֆրոստենսոնը եւ Շվեդիայի ակադեմիայի քարտուղար Սառա Դանիուսը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս