Ով է նշանակվել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ օրերս պաշտոնանկ է արվել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Լեւոն Յազչյանը՝ ԱԻ նախկին նախարար, հանգուցյալ Արմեն Երիցյանի աներորդին։ Յազչյանից դժգոհություններ կային, նա հնաբնակներից էր, իսկ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը, ըստ տեղեկությունների, համակարգում որոշել է ռեսթարտ անել։

Մեր տեղեկություններով՝ Արագածոտնի մարզային վարչության պետ է նշանակվել Արարատի բաժին պետ՝ ոստիկանության գնդապետ Վահան Աղգաշյանը, որն անցած տարի ոստիկանության Երեւանի կենտրոնի բաժնի պետի տեղակալի պաշտոնից էր տեղափոխվել մարզային վարչություն»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031