Զարմացրեք ձեր երեխաներին այս նախաճաշով
Բաղադրիչներ
1. Դդում – 0.3 կգ
2. Կարագ – 20 գ
3. Կաթնաշոռ – 300 գ
4. Ջուր – 2 ճ/գ
5. Դարչին, մաղադանոս, աղ, շաքարավազ
Պատրաստման եղանակը
1. Դդումը լվանալ, խորանարդաձև կտրատել:
2. Տապակի մեջ հալեցնել կարագը, ավելացնել դդումը: Համեմել աղով, շաքարավազով և դարչինով:
3. Լցնել 2 ճ/գ ջուր և եթել 5 րոպե:
4. Երբ դդումը փափկի, վերցնել կրակից: Սպասել, որ շոգեխաշած դդումը սառչի: Այնուհետև մատուցել այն կաթնաշոռով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը