Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Բարեփոխելով աշխարհը» փառատոնի հիմնադիր, հայտնի պրոդյուսեր Դեյվիդ ՄաքՔենզիին, փառատոնի կազմակերպիչներին:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները սկսեցին համապատասխան միջոցառումներ ձեռնարկել:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է «Ազատություն» ռադիոկայանին Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի տված հարցազրույցին։
«Ադրբեջանի նոր թեզը կոնստրուկցիա է հավաքում իր շուրջ»,- ասում է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ անդրադառնալով «Վալդայ» միջազգային ակումբի նիստի ժամանակ Ադրբեջանի նախագահի հնչեցրած «Ղարաբաղը Ադրբեջան է, և բացականչական նշան» նոր թեզին:
ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում են պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում պետական գերատեսչություններից ստացված՝ իրենց ներքին վերահսկողական գործիքակազմով իրականացվող ստուգումների արդյունքների ուսումնասիրությունները:
ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով ծառայողական պարտականությունները կատարելիս կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ցուցաբերած անձնազոհության և սխրագործության համար ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, ոստիկանության ավագ Տիգրան Առաքելյանը հետմահու պարգևատրվել է «Սխրագործության համար» մեդալով։
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը:
«Օրենքի այն հոդվածը, որի հիման վրա հարուցեցին կարգապահական վարույթ՝ դա կա, մնում է փաստ գտնեն, ամենակարևորը փաստերն են։ Մյուս կողմից՝ որքան շատ են այս մասին խոսում, այնքան ավելի շատ է կարծիք ձևավորվում, որ Հրայր Թովմասյանի անձի նկատմամբ կա կանխակալ մոտեցում»,- շեշտեց նա։
Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերությունն իր բջջային հավելվածում արդեն ավելացնում է տոմսերի օնլայն ամրագրման հնարավորությունը Երևանից Հռոմ, Միլան, Բեռլին և հակառակ ուղղություններով ճամփորդելու համար:
Եվրահանձնաժողովը մտադիր է ոչ թե կանգնեցնել միգրացիոն հոսքը Եվրոպա, այլ միայն գտնել այն ավելի լավ կառավարելու եղանակները:
Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տարածաշրջանային անվտանգության աղավաղված ընկալումը և մոտեցումները՝ հիմնված ռասիզմի և խտրականության վրա, խոչընդոտում են հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, նպաստում են տարածաշրջանում և դրանից դուրս անկայունության խթանմանը:
Հատկանշական է փաստել, որ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին սատարող ողջ թիմն այս առիթով նախօրեին բավականին ոգևորված էր և բավականին ակտիվ էր սոցցանցերում։ Ու, ըստ տրամաբանության, դա տեղի է ունեցել Հարությունյանի «դաբրոյով»։
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և չինական UnionPay International-ի համագործակցության արդյունքում Հայաստանում մեկնարկեց UnionPay քարտերի սպասարկումը:
Ներկա իշխանությունները սիրում են վկայակոչել իրենց օրոք արձանագրված աննախադեպ երևույթները՝ դրանք ներկայացնելով որպես չտեսնված ձեռքբերումներ:
Երեկ Գրիգորի Հայրապետովն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այնուամենայնիվ, հոկտեմբերի 17-ին հանդիպում կունենա ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսի հետ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել զոհված ոստիկան, ավագ՝ Տիգրան Առաքելյանի հարազատներին, ընկերներին, մտերիմներին:
Հոկտեմբերի լույս 16-ի գիշերը,ժամը 3.40-ին, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները Ազատության պողոտայում նկատել են երկու անձի։ Վերջիններս տեսնելով պարեկային մեքենան` փախել են։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առթիվ:
Հոկտեմբերի 16-ին, ժամը 10:44-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքից դեպի թունել տանող հատվածում ծուխ է նկատվում:
Վաշինգտոնը Սիրիայում Անկարայի ռազմական գործողության պատճառով հրաժարվել է հետախուզական տեղեկատվություն փոխանակել Թուրքիայի հետ եւ տվյալներ հաղորդել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ միջազգային կոալիցիայի գործողությունների վերաբերյալ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարք կվերադառնա առաջիկա օրերին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Արա Դարզիին:
«Հարց է ծագում` ո՞ւր է գնում այդ աղը։ Պատասխանն ակնհայտ է. այն օգտագործում են սննդի արդյունաբերությունում։ Անկեղծ ասած` դա հանցագործություն է։ Տեխնիկական աղը մշակվում է կալիումի ֆերոցիանիդով, որը սպիտակեցնում է այն։ Իսկ դա չափազանց թունավոր նյութ է»,- ասաց Ղուկասյանը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 16-ին հայտարարել է, որ մտադիր չ հանդիպել ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսի հետ, որն աշխատանքային այցով ժամանելու է Անկարա:
Հայաստան-Արցախ ներքին լարվածությունը սկսվել է ապրիլյան հեղափոխությունից հետո, երբ ունեցանք նոր իրավիճակ նաև բանակցային պրոցեսում: Մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: Նրա խոսքով՝ պատճառը Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում նշած մոտեցումներն են:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սուրեն Վարդանյանն ազատվել է Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի առևտրական ներկայացուցչի պաշտոնից:
Սիրիական բանակի առաջապահ ջոկատները 2014 թվականից ի վեր առաջին անգամ մտել են երկրի հյուսիսի Ռաքա քաղաք:
Արտաշատի թիվ 5 դպրոցում տեղի ունեցած թունավորման դեպքի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ հոսպիտալացված բոլոր երեխաները դուրս են գրվել առողջացմամբ: