«Իրավունք» թերթը գրում է. «Այն էֆեկտը, որ ստացել ենք Գյումրիում, ստանալու ենք նաեւ Վանաձորում: Հոկտեմբերի 26-ը Վանաձորի օրն է: Բոլորով գնում ենք դբա լավը»,- այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ հավելել, որ «այս էֆեկտը հերթով ստանալու ենք բոլոր քաղաքներում»:
Հոկտեմբերի լույս 16-ի գիշերը’ ժամը 04․30-ի սահմաններում, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ դատաիրավական ոլորտում շարունակում է անհասկանալի իրավիճակ տիրել, քանի որ իշխանության ներկայացուցիչները, քաղհասարակությունից որոշ ներկայացուցիչներ, գումարած ՀԱԿ-ն ամբողջությամբ, լծված են առաջ տանել այն «համոզմունքը», թե ՍԴ-ում ճգնաժամային իրավիճակ է, եւ այդ ամենի հանգուցալուծումը տեղի կունենա միայն Հրայր Թովմասյանի հրաժարականով։
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության եւ ՍԴ «նախագահ» Վահե Գրիգորյանի միջեւ անջրպետ է առաջացել։ Իշխանությունը ոչ միայն ընթացք չտվեց Վահե Գրիգորյանի՝ ՍԴ-ում ճգնաժամը լուծելու հայտնի նամակին, այլեւ մի բան էլ սխալ հանեց նրան՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու ԱԺ դիմումով փաստելով, որ «Վահեն սխալ էր, Հրայրը՝ ճիշտ», ու «ՍԴ դատավոր-անդամ» եզրույթը սոսկ բառախաղ էր։
«ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասով քրեական գործը, «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով, «շրջում է» քննչականներում Քննչական կոմիտեից` ՀՔԾ ու հակառակ «երթուղով»: Իսկ, ահա, դատախազներն էլ, գործը չուսումնասիրած, հայտնվել են «գնացած-եկած» քրգործի երթուղու մեջտեղում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ երեկոյան` ՍԴ որոշումից հետո, իմքայլական յուրայինների եւ իրավաբանների շտապ հավաք է տեղի ունեցել․ Մակունց, Սիմիդյան, Սուրեն Գրիգորյան, Արուսյակ Ջուլհակյան։
«Փաստ» օրաթերթին նոր, ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանի՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչի պաշտոնից հեռացման պատճառների մասին:
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործիքննությունը ՍԴ մերժումից հետո «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով, իշխանությունները քննարկում են, թե ինչ կարող են ձեռնարկել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ սկսած այս գործընթացը հաջողության հասցնելու համար:
«Փաստ» թերթի՝ գաղտնի մնալ ցանկացող աղբյուրի փոխանցմամբ, հոկտեմբերի 4-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել հանդիպում-խորհրդակցություն, որը հրավիրել են Հայաստանի նախկին վարչապետներ Տիգրան Սարգսյանը եւ Կարեն Կարապետյանը։
«Երեկ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանին ազատել է աշխատանքից. Հարությունյանը «Ժողովուրդ» թերթին հրաժարվեց պատճառներն ասել, իսկ նախարարությունից պարզաբանեցին, թե՝ «իր դիմումի համաձայն»:
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 04:00-ի սահմաններում երեւանի 1-03 շտապօգնության կայանից ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու, եւս մեկ հոգու էլ ծեծված վիճակում:
Գրականության գծով 2019 թվականի Բուքերյան մրցանակը շնորհվել է կանադացի գրող Մարգարետ Էթվուդին եւ բրիտանուհի Բեռնարդին Էվարիստոյին։ Պարգեւի հավակնորդների «կարճ ցուցակում» ներառված հեղինակներից միանգամից երկուսին պարգեւատրելու ժյուրիի աննախադեպ որոշման մասին հայտարարվել է հոկտեմբերի 14-ի երեկոյան Լոնդոնում մրցանակի շնորհման հանդիսավոր արարողության ընթացքում:
Extinction Rebellion («Բնաջնջվողների ապստամբություն») շարժման էկոակտիվիստները Լոնդոնի Թրաֆալգարի հրապարակից հեռացել են այն բանից հետո, երբ ոստիկանությունը նրանց արգելել է բողոքի ակցիաներ անցկացնել, տեղեկացնում է BBC-ին:
Թբիլիսիի մետրոպոլիտենը 40 նոր վագոն կգնի, որոնցից կկազմվի 10 նոր գնացք:
Բեռլինի իշխանությունները որոշել են ամրացնել եւ ուժեղացնել 18 տուրիստական օբյեկտների պահպանությունը ի դեպս հնարավոր ահաբեկչական գործողությունների:
Ամերիկացի դերասանուհի Զոյի Քրավիցը հաստատվել է Կատու-կնոջ դերում, որին նա մարմնավորելու է Բեթմենի մասին նոր ֆիլմում:
Կաթնային կոկտեյլ՝ ինչպես McDonald’s-ում:
Վերջինս սեպտեմբերի 28-ից Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Ռոմանտիկ ֆիլմերը մեզ «սովորեցնում» են, թե ինչպիսին պետք է լինի ամուսնության առաջարկությունը. գեղատեսիլ, ցանկալի է՝ ռոմանտիկ հիշողություններ արթնացնող վայր, ընթրիք կամ զբոսանք, ինչին հաջորդում է այդ կարևոր պահը. տղամարդն իջնում է մեկ ծնկի վրա և դեպի կինն է մեկնում ադամանդե մատանին:
Հեյլի Բիբերն ամեն անգամ հիացնում է իր ոճով: Այս անգամ պապարացիներն աստղին նկատել են Նյու Յորքի իր բնակարանի մոտակայքում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 16-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Որպեսզի հնարավոր լինի աղքատությունը հաղթահարել, պետք է ոչ թե մարդկանց քաջալերել, այլ պայմաններ ստեղծել եկամուտներն ավելացնելու համար։ Այս ընթացքում կառավարությունը շատ բան չի արել դրա համար։