Եթե ասում ես ՍԴ գոյություն չունի, ապա ինչո՞ւ ես գոյություն չունեցող հիմնարկից աշխատավարձ ստանում. Գևորգ Պետրոսյանը՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է «Ազատություն» ռադիոկայանին Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի տված հարցազրույցին։
«Խայտառակ անգրագետ հարցազրույց, ուղղակի ամոթալի պնդումներ: Ասում է՝ «Հայաստանը չունի Սահմանադրական դատարան»…
Հասկանո՞ւմ եք չիմացության կամ ձեռառնոցու ինչ աստիճան է սա:
Բա որ չունի, էդ ինչո՞ւ էիր ինքնամոռաց ձևով ընտրվում էդ մարմնի դատավոր…
Լավ, ժողովուրդ ջան, կարելի՞ ա էս աստիճան ծաղրը հանդուրժել։
Դուք հլը դասը չսովորած էս անպատրաստի պատասխանները լսեք: Հլը Ազգային ժողովի նկատմամբ սրա հեգնանքը տեսեք …
Բա գոյություն չունեցող հիմնարկից ինչի՞ ես աշխատավարձ ստանում, ինչի՞ ես սենյակ զբաղեցնում ու գույք մաշում…
Անձնական կարծի – Առաջիկայում շատ արագ պետք է քննել այս անբան պաշտոնյայի պաշտոնավարումը թույլատրելու հարցը»։