Թիվ 50 երթուղու միկրոավտոբուսում գողություն է կատարվել
Հոկտեմբերի 14-ին, ժամը 13-ի սահմաններում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ րոպեներ առաջ թիվ 50 երթուղու միկրոավտոբուսում մի կնոջ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող, նույնականացման ու բանկային քարտեր, վարորդական իրավունքի վկայական և տուժողի փաստաբանական պալատի վկայագիրը:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները սկսեցին համապատասխան միջոցառումներ ձեռնարկել:
Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներ իրականացրին նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները, որոնց պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ էլ դեպքից մեկ օր անց գողությունը բացահայտվեց:
Ստացված տեղեկություններն իրացնելով` քրեական հետախույզները Ֆրանսիայի հրապարակից բերման ենթարկեցին Երևանի Մամիկոնյանց փողոցի 29-ամյա մի բնաչի: Նա տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել է:
Նախապատրաստվում են նյութեր: