Բաժիններ՝

750.000 դրամ միջին աշխատավարձ տվող ընկերությունը հարկային արտոնություն ստացավ

Կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում հերթական հարկային արտոնությունը տրվեց ներդրում անող ընկերությանը. այս անգամ այդ արտոնությունից օգտվեց «ՔՈՆԹՈՒՐԳԼՈԲԱԼ ՀԻԴՐՈ ԿԱՍԿԱԴ» ՓԲԸ-ն։

Ընկերությունը գտնվում է Սյունիքի մարզում, այն գործում է 2015-ից և զբաղվում է էլեկտրաէներգիայի արտադրությամբ, այժմ ընկերությունն ընդլայնում է իր արտադրանքի ծավալը։

«Սարքավորումները ներմուծվելու են էլեկտրաէներգիայի արտադրության համար: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 27,5 մլրդ դրամի չափով ներդրում, որից 10,9 մլրդ դրամն արդեն իսկ իրականացվել է: Ներկայումս կազմակերպությունում առկա է 151 աշխատատեղ՝ 413 հազար դրամ միջին աշխատավարձով: Ներդրումային ծրագրի շրջանակներում արդեն իսկ ստեղծվել է 10 նոր աշխատատոեղ՝ 750 հազար դրամ միջին աշխատավարձով»,- ասաց  նախագիծը կառավարութան համաձայնությանը ներկայացնող էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը։

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031