Այս բաղադրատոմսով ձեր տորթը ամենահամեղը կստացվի
Բաղադրիչներ
1. Կաթնաթթվային մթերք – 500 մլ
2. Շաքարավազ – 400 գ
3. Ալյուր – 600 գ
4. Ձու – 2-3 հատ
5. Սոդա – 1 թ/գ
6. Բուսայուղ – 3 ճ/գ
7. Վանիլին
Պատրաստման եղանակը
1. Մեծ տարայի մեջ լցնել մի փոքր տաքացրած կեֆիրը, ձվերը և շաքարավազը: Հարել և ավելացնել ալյուրը: Կրկին լավ խառնել և հարել:
2. Ավելացնել սոդա և բուսայուղ: Վերջում լցնել վանիլինը և լավ խառնել:
3. Թխել 40-45 րոպե 180 աստիճան ջերմաստիճանում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը