Սասուն Միքայելյանի և Գագիկ Ծառուկյանի հարաբերություններն օր օրի ավելի են ջերմանում. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «Իմ քայլի» բոլոր պատգամավորների նկատմամբ մեծ «վերբովկանների դարաշրջան» է սկսվել. թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական ուժերի կողմից:

Հիմնականում ակտիվ են ԲՀԿ-ականները. արդեն իսկ կան պատգամավորներ, որոնք պատրաստ են հանուն ԲՀԿ-ի լքելու «ֆրակցիան», իսկ «Իմ քայլի» ակունքներում գտնվող, վարչության անդամ չդարձած Սասուն Միքայելյանի եւ Գագիկ Ծառուկյանի հարաբերություններն օր օրի ավելի են ջերմանում:

Ի դեպ, փորձ է արվում հակառակ գործընթացն էլ իրականացնելու ԲՀԿ-ի նկատմամբ, շոշափվում են Վարդան Ղուկասյանի ու էլի մի քանիսի անունները:

«Իմ քայլում», ասում են, ի սկզբանե մոտ 25 ականներ են դրված եղել «նախկինների» կողմից, որոնք անհրաժեշտ դեպքում «կպայթեն»` պայթեցնելով իրենց հետ իշխանական ֆրակցիան, ուր շատերն էլ, հասկանալով, որ նավը խորտակվում է, ինքնակամ են ներկայանում նոր իրավիճակն ու նոր խաղը մոդերացնողներին ու «կամավոր» գրվում»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս